National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
02.11.2020
Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները
1 / 15

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Նիստին ելույթ է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հարգելի գործընկերներ, ակնհայտ է, որ 2021 թվականը լարված տարի է լինելու բոլորիս համար, բայց վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մեզ կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի հնարավոր ռիսկերը եւ մարտահրավերները, բավարար ռեսուրսներ կգեներացնի դրանց արդյունավետ չեզոքացման եւ դիմակայման ուղղությամբ, ինչպես նաեւ կապահովի մեր երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ու անվտանգությունը»,-նշել է փոխվարչապետը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի մշակման սկզբունքները, փաստաթղթի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները, անդրադարձել եկամուտների ձեւավորմանը, ծախսային քաղաքականությանը, բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին:

Զեկուցողը նշել է, որ գործադիրը նպատակադրել է տնտեսական աճի վերականգնումը եւ ներուժի մեծացումը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ առաջին բաղադրիչը նոր է, իսկ երկրորդը՝ բխում է Կառավարության ծրագրից: Նախարարի խոսքով՝ լավագույն լուծման հասնելու միակ ճանապարհը երկրի առջեւ ծառացած խնդիրների կարգավորման տեսանկյունից ավելի լավ տնտեսություն ունենալն է, որը հնարավոր է ոչ թե միանվագ գործողություններով, այլեւ տնտեսական աճի ներուժի մեծացմամբ:

2021 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կազմել է 215 մլրդ դրամ (կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոսը):

Նշվել է, որ ընթացիկ ծախսերի համար կիրառվել է սահուն հենքով բյուջետավորման սկզբունքը:

Անդրադառնալով մեր երկրի տնտեսական զարգացումներին՝ զեկուցողը նշել է, որ համավարակի ազդեցությամբ պայմանավորված առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կրճատվել է 5,7 տոկոսով: Հիմնական բացասական ազդեցությունն արձանագրվել է ծառայությունների ոլորտում. պահանջարկի նվազումը պայմանավորված է եղել սպառման ու ներդրումների կրճատմամբ:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ներկայացված նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6 տոկոս մեծություն, իսկ 2021 թվականի համար այն գնահատված է 4,8 տոկոս:  Խոսելով գնաճի մասին՝ նախարարը նշել է, որ պահանջարկի վերականգնմանը զուգահեռ ենթադրվում է, որ գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշի ստորին շեմին:

Նախագծով անվանական ՀՆԱ-ն գնահատված է 6 տրիլիոն 720 մլրդ դրամ, որը զիջում է միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2021 թվականի համար կանխատեսված 7 տրիլիոն 143 մլրդ դրամին: 
  
«ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Ըստ նրա՝ Կառավարության՝ 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ԿԲ կանխատեսումներին, ըստ որոնց շարունակվելու է համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին եւ ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, նաեւ հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիայի եւ համարժեք դրամավարկային քաղաքականության իրականացումը: 2021 թվականի համար կարեւորվել է ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովումը:

Մարտին Գալստյանն անդրադարձել է նաեւ ղեկավարած կառույցի գալիք տարվա վարչական ծախսերին եւ կապիտալ ներդրումներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am