National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
05.11.2020
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են բյուջետային հատկացումները ԱԳՆ-ի եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով
1 / 9

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին Ռուբեն Ռուբինյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները եւ ծախսերը` արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է կոնկրետ ծրագրերին, նախատեսված հատկացումների նպատակային օգտագործմանը: 2020-2021 թթ. համար հիմնական ուղղություններն ու գերակայություններն են՝ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգություն, Հայաստանի բարեփոխումների, տնտեսական եւ ենթակառուցվածքային զարգացման աջակցություն, պատմության եւ արտերկրում Հայաստանի կերպարի ներկայացում: Նախարարի համոզմամբ՝ այս երկու տարիներին շարունակվել եւ շարունակվում է բարեփոխումների գործընթացը, որի նպատակը մասնագիտական եւ պրոֆեսիոնալ կարողությունների ամրապնդումն է, արտաքին գերատեսչության եւ նրա գործունեության հիմնումը մեր ազգային ռեսուրսի վրա՝ համադրելով կուտակված ինստիտուցիոնալ փորձը, նոր կադրային կարողությունների ամրապնդում եւ համագործակցություն միջազգային գործընկերների հետ: Զոհրաբ Մնացականյանը հավաստիացրել է, որ այս գործընթացը շարունակական է եւ այժմ մի փուլում ենք, երբ բարեփոխումների արդյունքները հնարավորություն են տալիս ավելի կանոնավորելու ծրագրված բարեփոխումների աշխատանքը: Արտաքին գերատեսչությունը նպատակ ունի ընդլայնել մեր ներկայացուցչություններն աշխարհի տարբեր հատվածներում: Այս առումով նախարարը նշել է, որ որոշ շտկումներ են մտցվել այդ օրակարգում՝ հաշվի առնելով 2020թ. իրողությունները: Բանախոսի խոսքով՝ Կառավարության եւ վարչապետի ուղղորդմամբ փորձ է արվել պահպանել նպատակները 2021թ. համար, նախատեսվում է բյուջեի լրացուցիչ հատկացում:

«Մեր նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես բյուջեի միջոցներով եւ բացառել այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են եւ վերաբերում են անմիջապես դիվանագիտական գործունեության իրականացման նպատակներին»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ հաշվարկվել են առաջնային խնդիրները, ներկայացվել առաջարկներ: Նշվել է, որ նախատեսվել է բյուջեի համալրում 476 մլն դրամի չափով:

Նախարարի գնահատմամբ՝ իրականացվել են բարեփոխումներ, որոնք միջազգային եւ ազգային փորձի հիման վրա հնարավորություն են տալիս վերադասավորել դիվանագիտական ներկայացուցչություններում մեր փոխհատուցումների համակարգը, որ կարողանանք ավելի բալանսավորել եւ ճշգրիտ համակարգ ներդնել: Նշվել է, որ սա առաջին հերթին կարողությունների հավասարաչափ զարգացման համատեքստում է իրականացվում եւ ներկայացուցչությունների բալանսավորումը մեր կարեւոր նպատակներից է:

Հաջորդ կարեւոր նպատակը դիվանագիտական ներկայացուցչությունների կարողություններն ուժեղացնելն է՝ նաեւ մարդկային ռեսուրսի ավելացման  առումով: Նախարարը ճշգրտել է, որ երկար ժամանակ եղել են իրավիճակներ, երբ մեր ներկայացուցչությունները նվազագույն կազմով են համալրված եղել, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել աշխատանքի որակի վրա: Զեկուցողի գնահատմամբ՝ սա ոչ թե առանձին տեղերում հարցեր լուծել է, այլ ընդհանուր համակարգում խնդիրը դիտարկելը, այնպիսի գործողությունների իրականացումը, որի ազդեցությունը ողջ համակարգին է վերաբերում:

Հաջորդ կարեւոր ուղղությունը դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման համակարգի ամրապնդումն է՝ ազգային պլատֆորմի հիման վրա:

Նախարարը հիշեցրել է, որ 2020թ. ծայրահեղ ծանրաբեռնված եւ լարված տարի էր. հենց տարվա սկզբից համավարակի ազդեցությունը մեծ էր, ինչի հետ կապված համապատասխան մեծածավալ աշխատանք է իրականացրել արտաքին գերատեսչությունը: Տարվա ընթացքում եղել են զարգացումներ, որոնք ուղղակի ազդեցություն են ունեցել մեր անվտանգային միջավայրի վրա: Նա ընդգծել է, որ այժմ արտաքին ոլորտում աշխատանքներն ամբողջովին թելադրված են ստեղծված պատերազմական իրադրությամբ եւ հավելել, որ ներկա պայմաններում աշխատանքները համակարգված են թե ՀՀ կառավարության ներսում եւ թե գործընկերների միջեւ: Նախարարը երախտագիտություն է հայտնել նաեւ ԱԺ պատգամավորներին արդյունավետ համագործակցության համար:

Զոհրաբ Մնացականյանը, արձագանքելով պատգամավորների այն մտահոգությանը, թե արտաքին դիվանագիտության ոլորտում իրականացված աշխատանքը միգուցե քիչ է եղել եւ դրանով է պայմանավորված այս պատերազմական իրավիճակում միջազգային գործընկերների մասով ստեղծված իրադրությունը, նշել է. «Մենք բարեկամների պակաս չունենք աշխարհում: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձեւավորման տրամաբանության առումով: Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա, մեր ազգային անվտանգության ճարտարապետությունը կառուցված է գիտակցաբար, որպեսզի դա լինի համալրված: Մենք այսօր ունենք լրջագույն մարտահրավեր մեր առջեւ, որն արտահայտում է նաեւ աշխարհաքաղաքական որոշ իրողություններ տարածաշրջանային առումով, իրողություններ, որոնք մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի համար. դա վերաբերում է այն ագրեսիվ քաղաքականությանը, որը վարում է Թուրքիան»: 

Նախարարը հանգամանալի պատասխանել է նաեւ պատգամավորների մյուս հարցերին:


05.11.2020
Քննարկվել են ՀՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին առնչվող հարցեր
ՀՀ Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Միքայել Մելքումյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին քննարկվել են «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս...

05.11.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակել են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները
Նոյեմբերի 5-ին շարունակվել են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ նախնական քննարկումները: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գայանե Աբրահամյանի  եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ քննարկվել են...

05.11.2020
ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումներ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը...

05.11.2020
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am