National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.09.2005
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Սեպտեմբերի 17-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը, այս տարվա ընթացքում երրորդանգամ, աշխատանքային այցով եղավ Շիրակի մարզում:

Ամերիկյան «Հաբիթաթ» կազմակերպության հետ Ազգային ժողովի համագործակցության շրջանակներում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ «Օրինաց երկիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ մասնակցեցին Մարալիկում` զոհված ազատամարտիկի այրի Սոնյա Իսպիրյանի, Գյումրիում` Գեւորգ Կարագաշյանի տան շինարարությանը: Անհրաժեշտ շինանյութ ձեռք բերելու համար ԱԺ նախագահի ֆոնդից համապատասխան գումար էր հատկացվել:   ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ակցիան վերածվելու է հասարակական շարժման, նպատակը`  Հայաստանի մարզերի անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելն է: Ծրագրին մասնակցելու առաջարկով դիմելու են բոլոր պատգամավորներին, գործարարներին: «Ես ուզում եմ իմ փորձով մյուսներին օրինակ ծառայել: Շատերն արդեն մեզ միանալու ցանկություն են հայտնել: Սկսել ենք Մասիսի Խարբերդ գյուղից, այնտեղ արդեն երեք տուն կառուցվել է: Առաջին փուլում 150 տուն ենք կառուցելու: Համապատասխան հաշվառում կիրականացնենք եւ կօգնենք առավել կարիքավորներին: Տարբեր վայրերում, օրինակ`  Մարալիկում, բազմաթիվ կիսակառույցներ կան. ուզում ենք դրանք կառուցել եւ հատկացնել բնակիչներին: Բոլոր մարզերում մի քանի հարյուր ընտանիքների կաջակցենք»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

ԱԺ նախագահը հանդիպեց Ազատան գյուղի եւ Գյումրիի բնակիչների հետ:

Ազատանի գյուղապետի տեղակալ Ռոբերտ Չարխիֆալակյանի խոսքով շուրջ 5600 բնակիչ ու նեցող Ազատանըձգտում է ինքնուրույն լուծել իր հարցերը, բայց առանց պետական աջակցության հնարավոր չէ որոշ հարցեր լուծել:  Գյուղում խմելու ջրի խողովակները շարքից դուրս են եկել, ճանապարհը եւ մշակույթի տունը վերանորոգման կարիք ունեն: Հանրապետության ամենամեծ գյուղը մանկապարտեզ չունի: Ավտոմատ հեռախոսակայանը պատրաստ է, բայց «ԱրմենԹելը» միացման թույլտվություն չի տալիս: Գյուղացիներին մտահոգում է բերքի իրացման հարցը, ցորենի ցածր գինը:

ԱԺ նախագահը խոստացավ աջակցել դպրոցի գույքի խնդիրը լուծելու, մանկապարտեզի վերաբացման գործում, ավտոմատ հեռախոսակայանի հարցն էլ պարզել «ԱրմենԹելի հետ»:

-Ցորենի գնի դեպքում մենք գործ ունենք անհասկանալի իրողությունների հետ. ցորենի ցածր, հացի բարձր գները վկայում են, որ այստեղ մութ բաներ կան,հարկավոր է պարզել իրականությունը: Մենք այս խնդրով զբաղվելու ենք: ԱԺ Վերահսկիչ պալատին հանձնարարվել է ուսումնասիրել հարցը: Առհասարակ` երկրում սեփականության կենտրոնացման երեւույթ է նկատվում: Դա վտանգավոր է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ սեփականությունը մի քանի մարդկանց ձեռքում չկուտակվի: Երկրում պետք է միջին խավ ստեղծվի: Վերջին 1-2 տարիներին այս առումով դրական տեղաշարժ կա, բայց դեռ անելիք շատ ունենք,- ասաց ԱԺ նախագահը:

Ազատանցիներին մտահոգում էր նաեւ վառելիքի գների աճը: Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ դա համաշխարհային գործընթաց է, բայց հարկավոր է պետական միջամտություն, որպեսզի կտրուկ վտանգավոր տատանումներ չլինեն: Հայաստանում շատ անարդարություններ կան, շատ չլուծված խնդիրներ, բայց կամաց-կամաց առաջ ենք գնում: Ազատանցիները հետաքրքրվեցին նաեւ ավանդների վերադարձի չարչրկված հարցով: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ առաջիկա երկու ամսում հարցն ԱԺ-ում կքննարկվի:

Գյումրիում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոսեց երկրի ներքաղաքական վիճակի մասին:«Հանդիպումը հերթական աշխատանքային է, մենք եկել ենք լսելու մարդկանց, վերադառնալու դիմումների բեռով, որովհետեւ ինձ մեծ բավականություն է պատճառում մարդկանց առաջ քաշած հարցերը լուծելը, դրանից հետո գիշերը գլուխդ դնում ես բարձին եւ մտածում, որ մարդկանց օգտակար եղար: 100-ից ավելի նամակ ենք ստացել արդեն: Ես կարծում եմ` իշխանությունը միշտ պետք է իր ժողովրդին մոտ լինի: Այն իշխանությունը, որը վախենում է ժողովրդից, փորձում է հսկել ժողովրդին, իսկ այն իշխանությունը, որը հաշվի է նստում ժողովրդի հետ, միշտ պետք է կարողանա հանդիպումներով իր տեսակետները կիսել ժողովրդի հետ, փորձել լուծել առկա խնդիրները: ՕԵԿ-ը միակ կուսակցությունն էր, որ 4 տարվա ընթացքում 4,5 անգամ ավելացրեց իր ձայներն ԱԺ-ում: Ընտրություններից հետո մենք հայտարարեցինք, որ շատ տարածքներում մեր ձայները պակասեցվել են: Սա նշանակում է, որ մեզ համար առաջնահերթ խնդիր է ազատ, արդար թափանցիկ ընտրությունների կազմակերպումը: Եթե ուզում ենք արժանապատիվ երկիր, ուժեղ իշխանություն ունենալ, որ ժողովրդի շրջանում մեծ հեղինակություն է վայելում, պետք է գնանք այդ ճանապարհով: Նա, ով մի քանի հազար դրամով վաճառում է իր ձայնը, վաճառում է իր երեխայի ապագան: Կա շառքով ձեւավորված իշխանությունը մտածում է միայն իր մասին: Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, հորդորում եմ ընտրել խղճի մտոք: Առաջիկա համապետական ընտրությունները վճռորոշ են լինելու մեր ազգի համար, կամ մենք դառնալու ենք կլանային, տարբեր ռազբորկաների մեջ թաղված երկիր, կամ ազատ, ժողովրդավար, մրցունակ, աշխարհում հեղինակություն ունեցող երկիր: Դրա նախապայմաններից մեկը նորմալ ընտրությունների կազմակերպումն է: Վերջին 10-15 տարիներին մարդիկ միշտ էլ իշխանություններից դժգոհ են եղել, քանի որ շատ անարդարություններ, չլուծված խնդիրներ են կուտակվել: Մարդիկ առաջին հերթին արդարություն են ուզում: Այդ ամենը կազմակերպելու համար ես շատ կարեւոր եմ համարում քաղաքական կառույցների դերը հասարակության մեջ: Երկիրը պետք է ղեկավարեն քաղաքական կառույցները, ոչ թե թաղային հեղիանկությունները: Ամբողջ աշխարհն այսօր այդ ուղղությամբ է գնում: Մենք պետք է քաղաքական պատասխանատվություն սահմանենք եւ դրա համար բոլորս պետք է մտածենք քաղաքական մեխանիզմների միջոցով կառավարել երկիրը, հետեւողական լինել, որ ընդունված օրենքներն աշխատեն:

Այսօր լուրջ հրամայական են սահմանադրական բարեփոխումները: Դրա վերաբերյալ տարբեր տեսակետներ կան, բայց մի բան պարզ է` մենք պետք է գնանք իշխանությունն ապակենտրոնացնելու, հանրապետության նախագահի լիազորությունները կրճատելու, ԱԺ-ի դերը բուժեղացնելու, դատարանների անկախությունն ապահովելուճանապարհով: Կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, ազատ հասարակության ստեղծումը մեր առաջնային խնդիրներն են: Խոսելով կոռուպցիայի դեմ չեն պայքարում, գործել է պետք, իսկ դա հաճախ դժվար է, որովհետեւ տարբեր ոլորտներում կարծրացած շերտեր կան, որոնք խանգարում են բարեփոխումներին, բայց մենք պետք է մի բան հասկանանք` նրանք, ովքեր խոչընդոտում են խաղաղ բարեփոխումները, նրանք առաջացնելու են արյունոտ հեղափոխություններ: Դրա համար մենք պետք է գնանք երկրում բարեփոխումներ անելու ճանապարհով, ոչ թե հեղափոխությունների: ԱԺ-ն մի գործիք ունի` Վերահսկիչ պալատը: Մինչ իմ ԱԺ նախագահ ընտրվելը ԱԺ-ի համարփակ են եղել այնպիսի համակարգեր, ինչպիսին է ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, դատախազությունը, հարկային, մաքսային մարմինները, առաջին անգամ 15 տարվա մեջ ԱԺ ՎՊ-ի առաջ բացվեցին այդ դռները, բայց դա հեշտ չէր: Բոլոր կառույցները պետք է ֆինանսական թափանցիկ հաշվետվություն ունենան, բայց սա ճանապարհ է, որի առաջին քայլը եղել է եւ պետք է շարունակվի: Ստուգումների արդյունքները ես ուղարկեցի դատախազություն, որի արդյունքում 500 հազար դոլար մի ուղղությամբ, 80 հազար դոլար`մի ուղղությամբ վերականգնվեց բյուջե, հարուցվեց 3 քրեական գործ: Սա քիչ է, բայց քայլեր կատարվում են, մենք պետք է հետեւողականորեն պայքարենք անարդարությունների դեմ:

Մենք ուզում ենք օրինակ ծառայել: Ես հայտարարում եմ Հայաստանում մեծ հասարակական շարժում սկսելու մասին Հաբիթաթ միջազգային կազմակերպության հետ, որի կենտրոնակայանը ԱՄՆ-ում է: Վերջերս ԱՄՆ այցի ընթացքում ես նրանց հետ կոնկրետ պայմանավորվածություններ ունեցա` օգնել անապահով ընտանիքներին բնակարանային շինարարությունը կազմակերպելու գործում: Մինչեւ ամսվա վերջ 15 ընտանիքի կօգնենք: Դիմում եմ բոլորին` միանալ մեզ: Բոլորս պետք է միասին օգտակար գործ կատարենք»:

Հանդիպումներից հետո ԱԺ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Այսօր միայն ՕԵԿ պատգամավորներն են մասնակցում այս ակցիային: Մյուսները տեղյակ չե՞ն եղել, թե միայն ՕԵԿ պատգամավորներն են արձագանքել:

-Մենք հրավիրեցինք նաեւեւ Մարալիկի, Արթիկի պատգամավորներին, բայց քանի որ առաջիկայում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, մենք չուզեցինք այդ ընտրությունների հետ առնչություն ունենալ, քանի որ տարբեր տեսակի դիտարկումներ կարող են լինել: Այս ակցիային միացել է ԱԺ աշխատակազմը, ՕԵԿ խմբակցության անդամները:

-Ի՞նչ է ենթադրում աջակցությունը:

-Ենթադրում է եւ աշխատանք, այսօր կամավորական շարժումն աշխպարհում բավական տարածված է, գալ եւ անվճար աշխատել մարդկանց համար: Նաեւ` շինանյութով աջակցություն, ‎‎ ֆինանսական աջակցություն: Մենք վերցնում ենք կիսատ բնակարանները եւ սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանները: Շահառուն նրանք են լինելու: Մենք չենք կարող բոլորին օգնել, բայց անհրաժեշտ է առանց հարցը քաղաքականացնելու, առանց իրար կոկորդ կրծելու օգնել մարդկանց: Ամերիկյան Հաբիթաթը մեծ ոգեւորությամբ է ընդունել իմ ներկայացրած ծրագիրը, եւ այստեղ մենք ներգրավելու ենք նաեւ լրատվամիջոցներին` այն պրոպագանդելու:

-Ազատանցիների խնդիրները խոստացաք լուծել. ե՞րբ ակնկալեն առաջին արդյունքները:

-Ես այս տարի դեռ կայցելեմ Ազատան, կբացենք նորակառոյց դպրոցը: Ես խոստացա գույքի հարցում օգնել եւ այլն: Մենք մեր ասածներին տեր ենք կանգնում: Մենք դեռ նորից ենք Ազատան այցելելու եւ ես իմ գլուխը կախելու մտադրություն չունեմ: Բոլոր հարցերը չէ, որ կարող ենք լուծել, բայց մենք պատրաստ ենք մարդկանց լսել:

-Ինչո՞վ է պայմանավորված ՕԵԿ-ի սառը վերաբերմունքը ՏԻՄ ընտրություններին: Երեւանի համայնքներում ակտիվություն չկա:

-Ես հանդես եկա ընտրություններն արդար, թափանցիկ անցկացնելու մասին հանրային առաջարկով: Մենք պետք է իմանանք, որ նորմալ երկիր կառուցելու համար անհրաժեշտ է կազմակերպել արդար ընտրություններ: Կաշառքով, ահաբեկելով, խաբելով առաջ չենք գնա: Մենք մասնակցում ենք ՏԻՄ ընտրություններին մեր պլանավորածի չափով: Ես կոչ եմ անում մարդկանց ընտրել նրանց, ում հավատում, վստահում են:

-Ավանդների վերադարձի հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու ստորագրահավաքին միանալու՞ եք:

-Խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր, իսկ հետո ստեղծվել է նոր հանձնաժողով, որի գործունեությունն առաջիկայում կամփոփվի: Դրանից հետո արտահերթ կամ հերթական նստաշրջանով հարցը քննարկվելու է: Նախ հարկավոր է որոշել տալիս ենք, թե ոչ, նոր խոսել ինդեքսավորման մասին:


07.06.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: «Մեծապես կարեւորում եմ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ կառո...

07.06.2024
Փոփոխությունների նպատակն է, որպեսզի տնտեսավարողների մոտ հարկային բեռի տարբերությունները հասցվեն նվազագույնի. Բաբկեն Թունյան
Հարկային օրենսգրքում նախատեսվող որոշ սկզբունքային փոփոխությունները տնտեսավարողների մոտ առաջացրել են որոշակի հարցեր. այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու...

07.06.2024
Նախատեսվում է ստեղծել Ոստիկանության գվարդիա
Նախատեսվում է հստակեցնել Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, որն այլեւս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում: Թե' խաղաղ, թե' պատերազմական դրությունների ժամանակ գվարդիան կգտնվի ՆԳՆ ընդհանուր համակարգման եւ ոստիկանապետի անմիջական համակարգման ներքո: «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված...

07.06.2024
Նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ...

07.06.2024
Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը
Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Հ...

07.06.2024
Քննարկվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումը
ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռ տասնամյակներ առաջ իր կազմում ձեւավորել է փորձաքրեագիտական վարչություն, որն այսօր էլ գործում է: Վարչության ձեւավորման նպատակն է եղել աջակցել նախաքննությանը եւ հետաքննությանը: Քրեական դատավարության օրենսդրության զարգացման պայմաններում Ներքին գործերի նախարարություն...

07.06.2024
Նոր կարգավորումները միտված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը
Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների իրացմանը: 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու եւ իրավաբանական անձի գրանցումը նաեւ ՀՀ-ում ճանաչելու հնարավորություն էր տրվում: ...

07.06.2024
Նոր կարգավորմամբ ընտրողները հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով կծանոթանան ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկատվությանը
Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքե...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանր...

07.06.2024
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 եւ 17 տարեկանում եւս անձը կարող է ամուսնանալ: Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր ա...

07.06.2024
Առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքեր ձեւավորել
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության եւ այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր է միջպետական համագործակցությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: ՀՀ կ...

07.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am