National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
20.09.2005
Համագործակցությունը կշարունակվի

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերստին շնորհավորեց պարոն Ղուլյանին` ԼՂՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց խորհրդարանին:

Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեց, խորհրդարանների միջեւ հաստատված ավանդույթների համաձայն, համագործակցության շարունակումը` հանձնաժողովների մակարդակով,  օրենսդրական եւ փորձագիտական աջակցության պայմանավորվածություններ ձեռքբերվեցին, աշխատակազմերի համատեղ վերապատրաստման, տեխնիկական միջոցներով ապահովմամբ ԼՂՀ խորհրդարանին աջակցելու մասին: Ձեռքբերված պայմանավորվածությամբ` 2006-ի գարնանը Ստեփանակերտում տեղի կունենա  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am