Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերստին շնորհավորեց պարոն Ղուլյանին` ԼՂՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց խորհրդարանին:
Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեց, խորհրդարանների միջեւ հաստատված ավանդույթների համաձայն, համագործակցության շարունակումը` հանձնաժողովների մակարդակով, օրենսդրական եւ փորձագիտական աջակցության պայմանավորվածություններ ձեռքբերվեցին, աշխատակազմերի համատեղ վերապատրաստման, տեխնիկական միջոցներով ապահովմամբ ԼՂՀ խորհրդարանին աջակցելու մասին: Ձեռքբերված պայմանավորվածությամբ` 2006-ի գարնանը Ստեփանակերտում տեղի կունենա միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր: