ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հունվարի 11-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ստեղծված հետպատերազմյա տնտեսական իրավիճակը, ֆինանսական համակարգին վերաբերող, ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ այլ բնույթի արդի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով լուծելու ընթացիկ հարցերը: