ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունվարի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 46 հարց: