ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հաշվեքննության եւ աուդիտի ենթահանձնաժողովի նախաձեռնությամբ հունվարի 29-ին Հաշվեքննիչ պալատի հետ համատեղ կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են երկու կառույցների անդամներ, փորձագետներ, պատգամավորների օգնականներ:
Քննարկվել են 2020 թվականի ընթացքում Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատված առավել ուշագրավ ընթացիկ եզրակացությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու եւ ընդունումից հետո ի հայտ եկած խնդրահարույց դրույթները բարեփոխելու անհրաժեշտությանը: Խորհրդատվությունները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: