Սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի` համագործակցության եւ մշակութային հարցերով խորհրդական Աննի Մոնրիի եւ կրթական ու լեզվական հարցերով կոորդինատոր Մաթյո Լեբլիկի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին 2006-2007 թվականներին Ֆրանսիայում հայտարարված «Հայաստանի օրեր» միջոցառման կազմակերպման, այդ նպատակով Ֆրանսիա մեկնող 1000 դպրոցահասակ երեխաների ընտրության հետ կապված հարցեր: Տիկին Հակոբյանի առաջարկով` որոշվեց աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կմեկնի մարզեր, տեղում կծանոթանա երեխաների հետ, ընտրություն կկատարի` հաշվի առնելով ներկայացվող պահանջները` մասնավորապես ֆրանսերենի իմացությունն ու մշակութային նախասիրությունները:
Որոշվեց հաջորդ հանդիպումը կազմակերպել նոյեմբերին եւ կոնկրետ առաջարկների հաշվառումով գործնական քայլեր կատարել ծրագիրն իրականացնելու համար: