National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2021
Օրակարգում են պետության բնականոն գործունեությանը միտված հարցեր
1 / 5

Ազգային ժողովը փետրվարի 9-ին գումարեց հերթական նիստերը:

Օրակարգի նախագծի առնչությամբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց,  որ օրակարգում ընդգրկված 16 հարցերից առնվազն մեկը կարող էր վերաբերել երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ընդդիմությունը ԱԺ խորհրդի նիստին չի մասնակցել եւ հերթական նիստի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ առաջարկներ չի ներկայացրել: ԱԺ նախագահն ընդգծեց, որ օրակարգում են պետության բնականոն գործունեության շարունակության համար դրական ազդեցություն ունեցող հարցեր:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ առաջնահերթությունը տրվում է բացառապես հետպատերազմյա խնդիրները լուծելուն միտված հարցերին, բայց կան նաեւ այլ առաջնահերթություններ, որոնք չպետք է անտեսվեն, եւ որեւէ ինստիտուտ պարապուրդի չպետք է մատնվի:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է արտահայտվում եւ օրակարգում չեն ընդգրկում: Նա նաեւ նշեց, որ կառուցողական են եւ պատրաստակամ աշխատելու:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am