National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
11.02.2021
Առաջարկվում է փոփոխել վիրավորանքի եւ զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափերը
1 / 5

Անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտչական եւ վիրավորական արտահայտություններից պաշտպանելու համար Քրեական օրենսգրքում առաջարկում են փոփոխություններ անել. վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 մլն փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

Կառավարությունն առաջարկեց ապահովել ողջամիտ հարաբերակցություն սահմանադրական երկու արժեքների՝ խոսքի ազատության եւ պատվի արժանապատվության միջեւ: Փոխհատուցման չափը արժե բարձրացնել ոչ ավելի քան 2 մլն դրամ՝ վիրավորանքի դեպքում, 3 մլն դրամ՝ զրպարտության:

Ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստում քննարկված նախագծի  հեղինակ Ալեն Սիմոնյանը խոսեց նաեւ միջազգային փորձի մասին: Բելգիայում, Նորվեգիայում եւ Իտալիայում սահմանված է մինչեւ 2000 եվրո տուգանք: ԵՄ 28 երկրներից 25-ում վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացված են: ԵՄ 21 երկրներում վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված է ընդհուպ մինչեւ ազատազրկում: 
 


14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am