National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.02.2021
Զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածի քննարկում. ուղիղ խոսք
1 / 8

Անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտչական եւ վիրավորական արտահայտություններից պաշտպանելու համար Քրեական օրենսգրքում առաջարկում են փոփոխություններ անել. վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 մլն փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ: 
  
«2020-ի տվյալներով մեր երկիրը հայտնվել է լրջագույն տնտեսական ճգնաժամի մեջ: Մենք ունենք մոտ 8% տնտեսական անկում: Համեմատության կարգով նշեմ, որ Բելառուսում 2,3% է, Ղազախստանում՝ 2,6 %, Ռուսաստանում՝ 3,1%, Ադրբեջանում՝ 4%». Միքայել Մելքումյան

«Կա իշխանությունների տարանջատման սկզբունք, որով դատարանն ինքն է որոշում չափից որն ընտրի: Ինչո՞ւ ենք փորձում դատարանին ավելի կաշկանդել». Արտակ Մանուկյան

«Եթե խնդիր եք տեսնում գումարի ճիշտ սահմանումը որոշելու մեջ, ապա Կառավարությունը կարող է նախաձեռնությամբ հանդես գալ, եւ այդ չափանիշերն ավելի որոշակիացնել, որպեսզի դատարանն իր հայեցողական լիազորությունը չչարաշահի». Նիկոլայ Բաղդասարյան

«Ես ընդհանրապես կողմ եմ, որ վիրավորանքն էլ, զրպարտությունն էլ քրեականացվի եւ արդարացի պատժի արժանանա». Գեւորգ Պետրոսյան

«Վիրավորանքը, հայհոյանքը, զրպարտությունը խոսքի ազատության հետ որեւէ կապ չունեն: Երբեմն զրպարտությունը մարդուն շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան 10 միլիոնով, 100 միլիոնով կարող ես փոխհատուցել: Այնպես որ ավելի խելամիտ կլինի քննարկենք ընդհանրապես տուգանքի վերին շեմը հանելը». Լուսինե Բադալյան

«ՀՀ-ում չկան բավարար, արդյունավետ մեխանիզմներ մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար: Մենք նոր մարտահրավերների առաջ ենք կանգնած. առաջարկում եմ քննարկել, թե ինչպես ենք պաշտպանելու մեր քաղաքացիներին իրենց արժանապատվությունը պաշտպանելու եւ վերականգնելու հարցում». Արուսյակ Ջուլհակյան

«Սա չի կարող ընդունելի նախագիծ լինել, որովհետեւ, սրա հիմքում չկա ազնվությունը, չկա իրական պայքարը: Կոչ եմ անում ձեզ՝ ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ, հետո՝ մյուսների նկատմամբ». Անի Սամսոնյան

«Դուք հիմա սա բերել եք ինչո՞ւ, որովհետեւ խնդիրը չոքեց ձե՞ր դուռը: Որտե՞ղ է դաստիարակությունը, ընտանիքը, կրթութունը, հասարակական պարսավանքը, որը կար ժամանակին եւ որտեղ է այն սահմանը, որը անհաղթահարելի էր». Տիգրան Ուրիխանյան

«Մեզ մոտ հիմա տիրում է գաղջ մթնոլորտ. հատկապես սոցանցերում՝ վիրավորանք, զրպարտություն, սուտ, մանիպուլյացիա. այս միջավայրում առողջ խոսքն էլ է կորչում, առողջ քննարկումն էլ: Չգիտեմ, թե այս նախագիծն այդ խնդիրն ինչքանով է լուծելու, բայց հաստատ մի քայլ առաջ է».  Բաբկեն Թունյան

«Նորմալ դատական իշխանության պարագայում այս շեմը կարող էր գոյություն չունենալ: Առաջարկում եմ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնել մեր մոտեցումները». ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան

«Կողմ եմ վնասի հատուցման շեմի վերանայմանը, ավելի ընդունելի է գործադիրի առաջարկած տարբերակը». Հերիքնազ Տիգրանյան

«Ուզում եմ հասկանալ, թե մենք ինչպես ենք պայքարելու արտերկրում, առավելապես ռուսական տիրույթում, հեռուստատեսային մի քանի ալիքներով Հայաստանի դեմ ամենասարսափելի հայհոյանքներով, զրպարտություններով ստեղծվող քոնթենթի դեմ, որոնք մեծ ջանասիրությամբ տարածվում են. այս լուծումները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի». Արման Բաբաջանյան

«Ես ինձ համարում եմ ամենաշատ զրպարտված, վիրավորված քաղաքական գործիչներից մեկը: Այս նախագծով թերթերին դատի են տալու, իսկ ֆեյքերի ֆաբրիկաները շարունակելու են աշխատել: Իրավիճակի սյուրռեալիզմը նրանում է, որ ովքեր զրպարտել են, նրանք խոսում են զրպարտության դեմ պայքարից: Ինձ թվում է, ջենթելմենական պայմանավորվածությամբ կարելի է դադարեցնել այս ամենը». Էդմոն Մարուքյան

«Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի ֆեյքերի ֆաբրիկա: Չկա: Առաջարկում եմ քրեականացնել ֆեյքերի բանակը: Սպասում եմ առաջարկների, եկեք համագործակցենք». Ալեն Սիմոնյան


14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրանք նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am