National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.02.2021
Ազգային ժողովի նախագահն ընդունեց ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարարին
1 / 6

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց  Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը նշեց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող գործընկերային հարաբերություններն առավել աշխուժացման կարիք ունեն, ինչին մեծապես կարող է նպաստել երկու խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության կյանքի կոչման եւ տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում հայկական կողմի համար առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձը հայրենիք: Ազգային ժողովի նախագահը հավելեց, որ հայկական կողմի համար շարունակում են օրակարգում լինել Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նախարար Մորթընը իր հերթին կարեւորեց կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում բարեփոխումների օրակարգի, ինչպես նաեւ ՄԹ ֆինանսական աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքի եւ հաջողությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ կարեւորեց ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի հարցը  եւ  հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունը՝ որպես գործընկեր, կգործադրի  բոլոր հնարավոր ջանքերը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am