National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.03.2021
ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության ու այլ հանձնաժողովների նիստեր անցկացվեցին
1 / 9

Մարտի 2-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության,  Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը:

Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը:

Oրակարգում ընդգրկված  հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ ԽՎ համապատասխան հանձնաժողովների նիստերի շրջանակում կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանականները ներկայացրել են զեկույցներ:

Խորհրդարանականները մտքեր են փոխանակել մշակվող առաջարկությունների նախագծերի վերաբերյալ, որոնք այնուհետեւ նախատեսվում է ներկայացնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am