National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.09.2005
Ինչպես հաղթահարել կոռուպցիան զարգացող երկրներում

Ս եպտեմբերի 27-ի ն «Համակարգային ինտեգրման գործընթացներ» հասարակական կազմակերպության նախագահ Լորետա Գրացիանո Բրունինգը   սեմինարի ընթացքում անդրադարձավ անցումային երկրների զարգացման հիմնախնդիրներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Սեմինարին մասնակցում էին նաեւ ԱԺ պ աշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով ի նախագահ Մհեր Շահգելդյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը եւ ԱԺ պատգամավորներ:

Լորետա Գրացիանո Բրունինգը նշեց, որ կոռուպցիան համատարած երեւութ է զարգացող երկրներում, ներթափանցում է կյանքի բոլոր ոլորտները: Պատճառները կարելի է վիճարկել, սակայն հետեւանքները պարզ են բոլորին. պետական կառույցների ոչ պատշաճ գործելակերպ, պետական ենթակառուցվածքների խարխլում, որն էլ անմիջականորեն օրինապահ քաղաքացիների շրջանում հանգեցնում է քաղաքացիական իրավունքների նորմերի ու օրենսդրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի: Պետք չէ անտեսել նաեւ այդ երեւույթի հետեւանքները պետական  գերատեսչություններում: Մասնավոր ոլորտում կոռուպցիան հանգեցնում է արտադրողականության ու արդյունավետության անկմանը, ինչը բացասաբար է անդրադառնում տեղական եւ օտարերկրյա ներդրումների առումով: Ծավալուն ու համակողմանի ուսումնասիրությունները, որ կատարվում են այնպիսի կառույցների կողմից, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, «Թրենսփերընսի Ինթերնեշընըլ» կազմակերպությունը ու Մասնավոր ձեռնարկությունների միջազգային կենտրոնը, ցույց են տալիս, որ կաշառակերության ու կոռուպցիայի պատճառով լուրջ տնտեսական կորուստներ են գրանցվում:

Ըստ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի` միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն` մեր երկրում կոռուպցիոն վիճակն ավելի բարվոք է, քան Վրաստանում եւ Ադրբեջանում, սակայն դա մեզ չի բավարարում, որովհետեւ Հայաստանում կոռուպցիոն մակարդակը հետզհետե նվազեցնելու խնդիր է դրված: Հայաստանում այսօր կա ռազմավարություն, կա պայքար, բայց դեռ կոռուպցիա կա տարբեր ոլորտներում: Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԺ պատգամավորը կարեւոր համարեցտարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը:

Այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի խորհրդարանի դերը կոռուպցիայի դեմ պայքարում, տիկին Բրունինգը պատասխանեց, որ պետք է ընդունվենօրենքներ, պետք է ապահովվի դատաիրավական համակարգի ազատությունը:

ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը խոսեց փաստաթղթերի էլեկտրոնային ուղարկման մասին, որը հնարավորություն կտամեր երկրում պակասեցնել կոռուպցիոն ռիսկի հնարավորությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am