«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելիս ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց իրենց՝ «Լուսավոր Հայաստանի»-ի առաջարկով, որը վերաբերում էր ռոտացիոն համակարգին: Դա չի ընդունվել Կառավարության կողմից: «Այս պահին օրենքում ինչպես է գործելու այդ համակարգը»,-հարցրեց պատգամավորը:
«Ըստ օրենքի՝ ուսման վարձը կամ գումարի չափը՝ որպես դրամաշնորհ, տրվում է հենց ուսանողին, ոչ թե՝ բուհին: Ուսանողը ինքն է որոշում, թե որ բուհում կրթությունը սկսի կամ շարունակի: Պահանջը այն էր, որ տվյալ բուհի կողմից սահմանված վճարի հետ կապված ՄՈԳ պետք է սահմանվի, շեղումը պետք է լինի 20 տոկոսի չափով: Եթե երկու տարվա մեջ շեղումը 20 տոկոսից ավելի է, ապա զրկվում է այդ դրամաշնորհից: Այժմ այդ 20 տոկոսը ներկայացված է 10 տոկոս: Սա քննարկումների արդյունքում ձեւավորված մոտեցում է»,-պարզաբանեց նախարարը: