Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի նիստում միայն քննարկվեցին ԱԺ պատագամավոր Հրանուշ Հակոբյանի ներկայացրած «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադի ր օրինակի մասին» եւ դրա հետ կապված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Հեղինակը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցումից հետո միայն խմբագրական բնույթի շտկումներ են կատարվել:
Հանձնաժողովի անդամները դրական եզրակացությամբ երաշխավորեցին օրինագիծը` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում երրորդ ընթերցմամբ ընդգրկվելու համար: