National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
12.03.2021
ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստի ընթացքում
1 / 1

Պատերազմը սկսվել է Ադրբեջանի կողմից՝ լինելով երկար պլանավորված եւ ուղեկցվելով ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա նպատակների մասին հստակ բարձրաձայնմամբ, այն է՝ հայերի էթնիկ զտումն իրենց հայրենիքից, ինչպես նաեւ հակամարտությունը բռնի ուժով լուծելը: 
  
Վստահության միջավայրի կառուցման հնարավորության համար անշրջանցելի պայման է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պահվող անձանց անհապաղ վերադարձի ապահովումը: Գերիների հարցի օգտագործումը քաղաքական նպատակներով անընդունելի է: 
  
Միջազգային հանրության եւ կազմակերպությունների կողմից պատերազմը դադարեցնելու կոչերի շարքում թիրախային եւ հստակ քննադատության ձայները պետք է լինեն ավելի բարձր: Պատերազմական հանցագործությունների դատապարտումը եւ հումանիտար խնդիրների հասցեագրումն ուղղված է ոչ միայն նրանց, ովքեր տառապել են պատերազմի արդյունքում, այլեւ ունի մեկ այլ կարեւոր նպատակ. կանխել եւ թույլ չտալ դրանց կրկնությունն ապագայում:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am