National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
16.03.2021
Ծանր հանցագործությունների թիվը նվազել է 9.2 տոկոսով
1 / 4

ՀՀ ոստիկանության 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ համավարակով եւ ռազմական դրությամբ պայմանավորված՝ 2020-ի ընթացքում համակարգն ունեցել է գերծանրաբեռնված օրակարգ:

Նշվեց, որ արձանագրված հանցագործությունների շարժընթացը նախորդ տարի նվազել է 1.4 տոկոսով կամ 382 դեպքով: Գրանցված 26 468 դեպքերի հիմնական մասը փոքր եւ միջին ծանրության հանցագործություններն են, որոնք համարվում են հասարակության մեջ առավել նվազ վտանգավորություն ունեցող հանցատեսակներ եւ կազմում ընդհանուր դեպքերի 83.5 տոկոսը: Առավել ծանր հանցագործությունների թիվն աճել է 12-ով կամ 4.2 տոկոսով, ինչը պայմանավորված է սպանության եւ սպանության փորձի դեպքերի թվի աճով, իսկ ծանր հանցագործությունների թիվը նվազել է 413-ով կամ 9.2 տոկոսով:

Արա Ֆիդանյանն ընդգծեց, որ ոլորտում իրականացվել են մի շարք համակարգային բարեփոխումներ:

Անդրադառնալով Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցները փակելուն վերաբերող հարցերին՝ ոստիկանապետի տեղակալը նշեց, որ ոտնահարվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը՝ պատճառելով մի շարք անհարմարություններ: Այդուամենայնիվ, ոստիկանությունը փորձում է երկխոսության ճանապարհով լուծումներ գտնել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am