Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2005թ-ի հոկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման վ եցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել են 10 օրինագծեր : ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 50 հարց, միջազգային 25պայմանագիր:
ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ 2005թ-ի հոկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվի հոկտեմբերի 3-իԱԺ նիստում: