National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
23.03.2021
Առաջարկվում է մինչեւ 6 ամիս ժամկետով երկարաձգել COVID 19-ով զբաղվող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունները
1 / 6

Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում քննարկվեց «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ» ԱԺ որոշման նախագիծը:

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ սանձազերծված պատերազմի հետեւանքով, ինչպես նաեւ պետական համակարգի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը: Անցած երկու ամիսներին հանձնաժողովը լայնածավալ աշխատանք է իրականացրել: 10 հարցում է կատարվել՝ 333 հարցերով: Հարցերից երկուսն ուղղվել է Կառավարությանը: Հարցումներ են ուղղվել Կենտրոնական բանկին, Գլխավոր դատախազությանը, Հաշվեքննիչ պալատին, ՄԻՊ գրասենյակին, Համահայկական հիմնադրամին: Քննիչ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվել են բոլոր հարցումները եւ ընթացիկ պատասխանները: Կառավարությունից ամբողջական տեղեկատվություն ակնկալվում է ստանալ մինչեւ մարտի 30-ը: Այնուհետեւ ԱԺ քննիչ հանձնաժողովը լայնածավալ աշխատանք կսկսի տեղեկատվությունը վերլուծելու, եզրահանգումներ կատարելու ուղղությամբ, կաշխատի փորձագետների հետ, ինչից հետո կհրավիրվեն համապատասխան պաշտոնատար անձինք:  Հանձնաժողովի աշխատանքն ավարտին հասցնելու համար առաջարկվում է վերջինիս լիազորությունների ժամկետը երկարաձգել 6 ամսով:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, եթե երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն 6 ամսից շուտ, ապա ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովի ճակատագիրը:

Արկադի Խաչատրյանը համոզված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում, եթե անգամ Քննիչ հանձնաժողովը չհասցնի ամբողջապես ավարտել գործունեությունը,  կատարված աշխատանքը կարող է օգտագործել հաջորդ խորհրդարանի համապատասխան քննիչ հանձնաժողովը: «Տեղեկատվությունը կարխիվացվի եւ կփոխանցվի հաջորդ խորհրդարանին»,-նշեց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ կաշխատեն արդյունքներ ունենալ մինչեւ հնարավոր ժամկետի ավարտը:

Արարատ Միրզոյանն առաջարկեց կատարած աշխատանքն ամփոփել եւ եզրակացության տեսքով հրապարակել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ  Հայկ Գեւորգյանի հեղինակած «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ Կառավարության ներկայացրած «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը:
 


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am