Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամողջությամբ ընդունելու համար քննարկեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունները:
Հիմնական զեկուցողը նշեց, որ օրինագիծը բազմաթիվ շահագրգիռ քննարկումների արդյունքում լրամշակվել է:
Ներկայացնելով կարեւոր փոփոխությունները՝ նախարարը նշեց, որ հստակեցվել են ռեկտորների ընտրության կարգը եւ տարիքային սահմանափակումը:
Փոփոխվել է ամբիոնի վարիչին վերաբերող դրույթը եւ սահմանվել, որ այլեւս այն համարվելու է ակադեմիական պաշտոն:
Հարակից զեկույցում գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բազմաթիվ փորձագետներ եւ մասնագետներ են աշխատել օրինագծի վրա: Ընդունվել է ընդդիմադիր պատգամավորների առաջարկների մեծ մասը. «Մեզ հաջողվել է այս օրենքի շուրջ գալ համախմբման»:
Ազգային ժողովը մարտի 24-ի նիստում կողմ քվեարկեց առաջարկվող փոփոխություններին: