National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.03.2021
Քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
1 / 5

Խորհրդարանը մարտի 24-ի նիստում քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտրության երկրորդ փուլին կմասնակցեն առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արսեն Մկրտչյանը եւ Արմեն Հայկյանցը:

Թեկնածուները հանդես եկան ելույթներով:

Արմեն Հայկյանց. Հանդես չեմ գալու ծրագրային ուղղվածության ելույթով, քանզի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն արդեն իսկ առաջին փուլում ներկայացրել են դա: Կրկին ելույթ ունենալու օրենսդրորեն ընձեռնած հնարավորության շրջանակներում հանդես կգամ որոշակի դիտողությամբ՝ ընտրության ընթացակարգային որոշակի դրսեւորումների եւ դա կարգավորող առանձին իրավահարաբերությունների վերաբերյալ:

Արսեն Մկրտչյան. Առաջին փուլում մենք ներկայացրինք մեր զեկույցներն ու տեսլականները: Նոր ելույթ չեմ պատրաստել՝ նկատի ունենալով, որ առաջին փուլում չեղան այնպիսի հարցեր, որոնց հիման վրա հնարավոր էր նոր մոտեցում դրսեւորել:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությունն անցկացվելու է 11:30-ից 12:30 ընկած ժամանակահատվածում:

Վճռաբեկ դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 

Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Արսեն Մկրտչյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am