ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերթական նիստի բացման ժամանակ գործընկերներին տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Վահագն Թեւոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 15 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ նորընտիր պատգամավորը երդվել է: