ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը մարտի 24-ի նիստում հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 87 պատգամավոր, իսկ Արմեն Հայկյանցի թեկնածությանը՝ 11 պատգամավոր: Քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 102-ը:
Վճռաբեկ դատարանի դատավորն ընտրվեց գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը քննարկվել էր ԱԺ առավոտյան նիստում, թեկնածուներն էին Արսեն Մկրտչյանը եւ Արմեն Հայկյանցը: