Արտակ Մանուկյան. Մենք գտնում ենք, որ պետական համակարգում աշխատանքը պետք է լինի արդարացի վարձատրվող, եւ բոլոր ջանքերը կգործադրենք, որ հնարավորությունների առկայության, կոռուպցիայի նվազեցման պարագայում համահունչ արդարացի վարձատրության համակարգեր լինեն, այդ թվում նաեւ ոստիկանության համակարգում: Բյուջետային քննարկումների համատեքստում բոլոր առաջնահերթությունները ֆիքսված են միջնաժամկետ ծախսային ծրագրերով, եւ հընթացս կանոնակարգումներ են տեղի ունենում:
Հայկ Կոնջորյան. Մենք չպետք է տարանջատում մտցնենք ոստիկանների, բուժաշխատողների, ուսուցիչների, զինծառայողների եւ մյուս աշխատողների միջեւ: Տարանջատումներ մտցնելը քաղաքական շահարկումների տիրույթում է: Օրենսդրությամբ սահմանված կարգով, հնարավորությունների առկայության դեպքում բոլորի աշխատավարձը բարձրացնելու ցանկություն ունենք:
Մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ոստիկանների աշխատավարձերի գրեթե 100 տոկոսով բարձրացման նպատակահարմարության հարցի առնչությամբ նման կարծիք հայտնեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: