ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ ոստիկանների աշխատավարձերը շուրջ 100 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ Կառավարության որոշմանը: «Կարծում եմ՝ սա նախընտրական քայլ է իշխանության կողմից, քանի որ բռնապետական հակումներ ունեցող ցանկացած իշխանության ընտրական գործընթացներում միշտ պետք են հավատարիմ ոստիկաններ: Երեւի սրան է ուղղված այս քայլը»,-նշեց նա՝ հավելելով, որ անգամ կան զինծառայողներ, որոնց աշխատավարձերը ուշ են վճարում: