ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 26-ին հանդիպեց ԲՀԿ քաղաքական դպրոցի ներկայացուցիչների հետ:
Նա ողջունեց երիտասարդների՝ քաղաքական ծրագրերում մասնակից դառնալու, կրթվելու, գիտելիքներն ամրապնդելու ցանկությունը. «Անձը, ով չունի գիտելիքներ, փորձառություն, որոշումներ կայացնելու վճռականություն չի կարող զբաղվել քաղաքականությամբ»:
ԱԺ փոխնախագահը պատասխանեց նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ռազմական գործընթացից հետո առաջացած խնդիրներին, ներքաղաքական իրադարձություններին, հունիս ամսին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
«Հայաստանն անցել է բազում փորձությունների միջով. համավարակի, ապա պատերազմի հետեւանքով երկրում առաջացել է քաղաքական ճգնաժամ: Խնդրի հանգուցալուծում մեր կուսակցությունը տեսնում է արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով»,-նշեց նա: