Սեպտեմբերի 30-ին ԱԺպաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության նախարարության քարտուղարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրենՍքոթ Շլեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ամերիկյան ռազմաքաղաքական համագործակցությանը, Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պարոն Շահգելդյանը բարձր գնահատեց անկախության տարիներին ԱՄՆ կառավարությանեւ ժողովրդի օգնությունը Հայաստանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: