National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.03.2021
ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ է մտել մարտի 1-ից
1 / 4

«ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը մարտի 29-ին քննարկվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով՝  2020 թվականը լի էր լրջագույն մարտահրավերներով՝ կորոնավիրուսային համավարակ, լայնամասշտաբ պատերազմ: Թեեւ խնդիրները շատ են եղել, այնուամենայնիվ նախարարությունը ողջ ծավալով շարունակել է  աշխատանքները Եվրամիության, նրա անդամ պետությունների եւ եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու եւ գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ:  Շփումներն իրականացվել են հիմնականում առցանց եղանակով:

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը  վավերացվել է ԵՄ անդամ բոլոր երկրների եւ ԵՄ-ի կողմից,  ինչի արդյունքում  2021-ի մարտի 1-ից այն ամբողջությամբ ուժի մեջ է մտել: Նախարարը հիշեցրեց, որ համաձայնագրի դրույթների մեծ մասը սկսել է կիրարկվել  դեռեւս 2018 թվականից:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարեւորագույն հարցերից է մնում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության հարցը, որի կապակցությամբ նախարարությունը որոշակի  աշխատանքներ է տանում:

Համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Եվրամիությունն ու ԵՄ անդամ մի շարք երկրներ Հայաստանին հաշվետու տարում տրամադրել են բժշկական սարքավորումներ եւ ֆինանսական աջակցություն՝  շուրջ 92 մլն եվրոյի չափով: Հայ գործընկերներին օգնելու համար Հայաստան են ժամանել բուժաշխատողներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակել է աշխատանքը Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ: Այս հարթակում եւս 2020-ին տեղի են ունեցել հեռավար քննարկումներ եւ հանդիպումներ, հունիսին էլ անցկացվել է  Արեւելյան գործընկերության տեսագագաթնաժողովը:

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայ դիվանագետները ԵՄ երկրներում  իրականացրել են մեծածավալ աշխատանքներ, ինչի շնորհիվ ԵՄ-ն եւ  ԵՄ անդամ մի շարք երկրների օրենսդիր եւ ՏԻՄ մարմիններ  ընդունել են մի քանի հարյուրի հասնող բանաձեւեր եւ փաստաթղթեր: ԵՄ անդամ մի շարք երկրների իշխանության տարբեր մարմինների կողմից  ամրագրվել են Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ դրանից բխող Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման կարեւորությունը: «Ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ գերակայություններն են պատերազմի հետեւանքների հասցեագրումը, այդ թվում՝ գերիների եւ որպես պատանդ պահվող անձանց անհապաղ վերադարձը, եւ Արցախի կարգավիճակի հստակեցումը, հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրումը եւ Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված  տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական կոթողների պաշտպանությունը»,-հստակեցրեց Արա Այվազյանը: Նա հավելեց, որ այս կարեւորագույն հարցերի առնչությամբ նախարարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում:

Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է չափազանց պրագմատիկ եւ ճկուն. ԱԳ նախարար  
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am