National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
01.04.2021
Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ ելույթներ են ունեցել պատգամավորները
1 / 16

Լիլիթ Մակունց. Խորհրդակցություններ  եղան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի,  քաղհասարակության, մասնագիտական կառույցների,  նախագահի ինստիտուտի հետ: Որպեսզի Ընտրական օրենսգիրքը չբարդացնի առաջիկա  ընտրությունների ընթացքը եւ ավելի պարզեցնենք դրանց անցկացումը, որոշում կայացվեց այս փոքր նախագծով  փոփոխություն կատարել միայն համամասնական ընտրակարգի վերաբերյալ դրույթներում եւ ամբողջապես անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգին:  Նաեւ անհրաժեշտ փոփոխություններ ենք  ձեռնարկել՝ կապված համավարակի պայմաններում ընտրություններ անցկացնելու հետ: Սա չի նշանակում հրաժարում ամբողջ Ընտրական օրենսգրքից. առաջիկայում քննարկելու ենք համապարփակ փաթեթը:

Սերգեյ Բագրատյան. Կարեւոր գործընթացի սկիզբ ենք տալիս այժմ, այս հարցի վերաբերյալ համախոհություն է եղել դեռեւս 2017 թվականին: Համամասնական փակ ցուցակն անհրաժեշտություն է եղել մեր հանրապետությունում: Բոլոր կարգի խախտումները եղել են մեծամասնական ընտրակարգի պատճառով:  Սա կարեւորագույն փոփոխություն է: Համապետական ընտրություններում փակ համամասնականը միակ ճիշտ տարբերակն է եւ սա ընդունելը հրամայական է:

Գեւորգ Պապոյան. Արդյո՞ք ռեյտինգային համակարգն իրենից ներկայացնում է համամասնական ընտրակարգ: Անունով՝ այո,  բովանդակությամբ՝ ոչ: Կարծում եմ, որ մենք այսօր գնում ենք ճիշտ ճանապարհով: Քաղաքական ներկա իրողություններում ռեյտինգային համակարգն իրեն սպառել է, եւ պետք է անցնել պարզ համամասնական ընտրակարգի:

Համազասպ Դանիելյան. Այս պահին անհրաժեշտություն է օր առաջ ամրագրել, որ ռեյտինգային ընտրակարգ չի լինելու  2021 թվականի հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում:

Տաթեւիկ Հայրապետյան. Ես կողմ եմ այս փոփոխությանը, սակայն ուզում եմ խոսել մեկ այլ կարեւոր  թեմայով: Երեկ  կրկին հրապարակային հայտնվեցին Ալիեւի նոր հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ: Հերթական անգամ Ադրբեջանի նախագահը տարածքային հավակնություններ է ներկայացրել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված  սահմանների նկատմամբ:  Այս հայտարարություններն անթույլատրելի են, եւ դրանց մասին պետք է հավուր պատշաճի տեղյակ պահել  միջազգային կառույցների  մեր գործընկերներին: Հույս ունեմ, որ այս հայտարարությունները համապատասխան արձագանքի կարժանանան ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ մեր միջազգային գործընկերների կողմից:

Հովհաննես Իգիթյան. Այնպես չէ, որ մեծամասնականով ընտրված թեկնածուն ամբողջությամբ ներկայացնում որեւէ մարզ, քաղաք, շրջան: Եթե իրոք ուզում ենք շրջանը ներկայացնել, ապա աշխարհը երկու ձեւ է ընտրել: Առաջինը պալատն է, որը ներկայացնում է շրջանը: Նաեւ պետք է ուժեղացնել ինքնակառավարումը:

Թագուհի Թովմասյան. Ես ռեյտինգային ընտրակարգով եմ ընտրվել եւ պետք է ասեմ, որ, այո՛, ռեյտինգային ընտրակարգը հեռու է քաղաքական եւ գաղափարական պայքարից. միջանձնային պայքար է, որը հաճախ վերածվում է կոնֆլիկտների: Իմ մտավախությունն այն է, որ կտրվելու ենք մարզերից, եւ լինելու է միայն մայրաքաղաքային խորհրդարան:

Սոս Ավետիսյան. Նորմալ կուսակցությունը պետք է որոշի, որ բոլոր մարզերից պետք է ունենա ներկայացուցիչներ, որովհետեւ դա է ընտրապայքարի տրամաբանությունը: Խնդիրը միայն ընտրակարգը չէ: Գնահատելի է, որ ընտրություններ անցկացնելու շուրջ կոնսենսուս ձեռք բերվեց: Հույս ունեմ, որ պարզ համամասնական ցուցակների դեպքում կարող են լինել քաղաքական, իրատեսական ծրագրեր, ու պայքարի մասնակիցները պարզ կխոսեն քաղաքացիների հետ: Դա կլինի այն կարեւոր հանգրվանը, որից հետո ՀՀ հզորացումը կսկսի:

Գոռ Գեւորգյան. Ներկա իրողություններով պայմանավորված՝ հազիվ թե կարողանանք ընտրություններից առաջ համախմբել հասարակությանը եւ միաբանորեն գնալ ընտրությունների: ՀՀ իշխանությունների ձեւավորման գործում անքննելի է ժողովրդի կամարտահայտումը: Ժողովուրդը պետք է որոշի եւ վճռի, թե ում է տեսնում որպես իշխանություն: Գալիք ընտրություններում անչափ կարեւոր է, որ չպարտվի մեր պետությունը:

Լիլիթ Ստեփանյան. Գործող օրենսգիրքը ոչ միայն չի ձեւավորում միջավայր, որտեղ կապրի եւ կզարգանա քաղաքական ուժի ներքին ժողովրդավարությունը, այլեւ ստեղծում է նախապայմաններ, որ նույն թիմի տարբեր անդամների միջեւ ամենատարբեր հակասություններ ու տարաձայնություններ առաջանան՝ բացառելով քաղաքական սոլիդարությունը:

Սոֆիա Հովսեփյան. Սա մասնակի փոփոխություն է, որովհետեւ մարզային քվոտա գոյություն չունի: Անընդհատ ասել եմ, որ պետք է պարտադիր մարզային քվոտա լինի: Միշտ ասվել է՝ կքննարկենք: Այսօր նման հարց առհասարակ չկա: Ինչպիսի՞ ցուցակով պետք է գան քաղաքական գործիչները: Որեւէ կերպ որեւէ մեկին հասկանալի չէ:

Հերիքնազ Տիգրանյան. Առաջարկվող փոփոխությունները որեւէ քաղաքական ուժի համար անակնկալ չէին: Մենք հիմա խոսում ենք տարածքային ցուցակները հանելու մասին: Դա ոչ թե որեւէ քաղաքական ուժի կամակորությունն է, այլ ընդամենը նպատակ ունի ձեւավորելու այնպիսի ընտրակարգ, որը համապատասխանում է Սահմանադրությամբ ամրագրված՝ Ազգային ժողովը համամասնական ընտրակարգով ձեւավորելու մեխանիզմին:

Վլադիմիր Վարդանյան. Համամասնական ընտրակարգը ժողովրդավարական արժեքների տեսանկյունից շատ ավելի արդյունավետ է, որովհետեւ քաղաքացու ձայնը չի կորում՝ ի տարբերություն մեծամասնական ընտրակարգի: Իրականում, ռեյտինգայինի առկայությունը կամ բացակայությունը ոչ թե միջկուսակցական պայքարի գործիք է, այլ ներկուսակցական: Փորձենք հեշտացնել համակարգը եւ ներկուսակցական պայքարի էլեմենտը տեղափոխենք ներկուսակցական դաշտ:

Վաղարշակ Հակոբյան. Ռեյտինգային համակարգը քաղաքական չարիք է: Այն հնարավորություն չի տալիս, որ քաղաքական դաշտը ինքնամաքրվի: Հնարավորություն չի տալիս, որ այս դահլիճում քաղաքականությամբ զբաղվեն քաղական մարդիկ: Եթե մենք ուզում ենք, որ ՀՀ-ն զարգանա, լինի մրցունակ, դրա կարեւոր գրավականներից մեկն այս դահլիճում քաղաքական մարդկանց ներկայությունն է:

Արման Բաբաջանյան. Մենք գնում ենք նորանկախ պետության ամենաճակատագրական համապետական ընտրությանը՝ նախորդ հանցավոր ռեժիմներին ծառայած ընտրական հանձնաժողովներով եւ ամենակարեւորը՝ մեր պետությանը, պետականությանը ու ժողովրդավարությանը պատերազմ հայտարարած հրեշավոր դատական համակարգով: Ո՛չ ռեյտինգային, ո՛չ էլ համամասնական ընտրակարգերն են մեր երկրի խնդիրը: Շատ կուզեմ, որ ՀՀ Ազգային ժողովն ամեն ինչ անի, որ այս ընտրություններում հաղթի Հայաստանի Հանրապետությունը:

Արփինե Դավոյան. Այս խորհրդարանում պիտի լինեն այնպիսի մարդիկ, որոնք ցանկացած պարագայում հավատարիմ կմնան այն գաղափարախոսությանը, որի համար եկել են այս դահլիճ: Կարծում եմ՝ այս ընտրություններում չենք ունենա այնպիսի մարդիկ, որոնք կգան անձնական շահեր պաշտպանելու:

Արուսյակ Ջուլհակյան. Մեծամասնական ընտրակարգը չարիք է: Տարիներ շարունակ խոսվել է այդ մասին: Այո՛, այս ընտրակարգը կարված էր Հանրապետական կուսակցության իշխանության համար: Հորդորում եմ կողմ քվեարկել եւ արտահայտել քաղաքական կոնսենսուս առ այն, որ մեզ այս ընտրություններում պետք է քաղաքական պայքար, այլ ոչ թե թաղային հեղինակությունների պայքար:

Գեւորգ Գորգիսյան. Ներկայացնեմ ԸՕ-ի ընտրակարգի այն տարբերակը, որն առաջարկում է ԼՀԿ-ն 2016-ից: Դա բաց համամասնական ընտրակարգն է: Այո՛, ռեյտինգային, տարածքային բաժանումները հնարավորություն են տալիս ռեսուրսներ ունեցողներին օգտագործելու իրենց ռեսուրները, ազդեցությունը, որ դա վերածեն ձայնի: Քաղաքացիներին զրկել հնարավորությունից առհասարակ ընտրել պատգամավորին, իրենց ներկայացուցչին Ազգային ժողովում, դա հղի է մեկ այլ վատ հետեւանքներով:

Նազելի Բաղդասարյան. Կան մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք ասում են՝ այո՛, համամասնական ընտրակարգ է պետք, որովհետեւ դա բխում է ժողովրդավարական հենքից, խորհրդարանական կառավարման մեր ձեւաչափից: Այս դեպքում է, որ մրցակցային են դառնում ծրագրերն ու գաղափարները: Մենք գնալու ենք այս ուղով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ են պահանջում այլք: Մենք կողմ ենք քվեարկում եւ շարժվում ենք մեր ընտրած ճշմարիտ ուղով:

Ալեն Սիմոնյան. Առաջին հերթին ուզում եմ խոսել մարզային ներկայացվածության մասին: Մեր գործընկերները կարծում են, որ ռեյտինգայինը մարզային ներկայացուցչությունն է: Ես այդպես չեմ կարծում: Ժամանակի ընթացքում ստեղծված մարզային բդեշխները չեն կարող լինել մարզերի ներկայացուցիչներ: Նրանք ունեցել են արտոնություններ՝ ապահովելու այդ մարզից գալիք ձայների քանակը:

Հայկ Կոնջորյան. Քվեարկության գործընթացը եւս պարզեցվում է: Ընտրության գլխավոր շահառուի՝ ժողովրդի համար այս փոփոխությունը նշանակում է ընտրական գործընթացի, քարոզարշավի եւ քվեարկության պարզեցում, ինչը ժողովրդավարության, քաղաքական համակարգի առողջացման տրամաբանության մեջ գովելի է եւ մեր ստանձնած քաղաքական հանձնառության շարունակականության մասին է խոսում:


24.09.2024
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարա...

24.09.2024
ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուց...

24.09.2024
Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերն ու տարընկալումները
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարց...

24.09.2024
ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լեւոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հա...

24.09.2024
Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովմանը
Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառ...

24.09.2024
Նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով
Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» համաձայնագրում եւ ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներում կատարված փոփոխություններով: ՀՀ ԱԺ...

24.09.2024
Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել
Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված  պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

24.09.2024
Աշխատանքային այցով Վրաստանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը
Սեպտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Վրաստանում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, անդամներ Հասմիկ Հակոբյանը ե...

24.09.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

24.09.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, 414 սրահում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am