National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Ովքե՞ր էին վայելում ընտրելու իրավունքը
1 / 1
Կային ժամանակներ, երբ խորհրդարանի անդամների ընտրություններին մասնակցելու համար պետք է լրացած լիներ քաղաքացու 20 տարին: Այդ  ժամանակներում  զինվորական ծառայության մեջ եղածները ընտրություններին մասնակցելու իրավունք չունեին: Ու հենց այդ ժամանակներում էր պառլամենտի ընտրություններին մասնակցելու իրավունքը դիտարկվում որպես վայելք:

1918-1920-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան հենց այդպիսի ընտրական օրենսգրքի հոդվածների համաձայն:

«Յօդ. 1. Հայաստանի Հանրապետութեան Պարլամենտի անդամներին ընտրում է ազգաբնակութիւնը առանց սեռի խտրութեան՝ ընդհանուր եւ հաւասար ընտրական իրաւունքի հիման վրայ, ուղղակի ընտրութեան եւ գաղտնի քւէարկութեան միջոցով, գործադրելով համեմատական ներկայաչութեան զկզբունքը:

Յօդ. 2. Հայաստանի Հանրապետութեան Պարլամենտի ընտրութիւնները կատարելու ժամանակ պետութեան բովանդակ տարածութիւնը հանդիսանում է մի ընտրական շրջան: Պարլամենտի անդամների թիւը սահմանւած է ութսուն (80):

Յօդ. 3. Հայաստանի Հանրապետութեան երկու սեռի քաղաքացիները, որոնց քսան (20) տարին լրանում է ընտրութեանց օրը, վայելում են Պարլամենտի ընտրութիւններին մասնակցելու իրաւունք:

Ծանօթ. Իսկական զինւորական ծառայութեան մէջ եղածները ընտրութիւններին մասնակցելու իրաւունք չունին:

Յօդ. 4. Ընտրութիւններին չեն մասնակցում նրանք, որ հաստատւած օրինական կարգով խենթ կամ խելագար են ճանաչւած. Նաեւ խուլուհամրերը, որ ենթակայ են խնամակալութեան»: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am