1920-ի հունվարի 2-ին լրտեսության մեջ մեղադրվող ավստրիացի սպան դիմեց Պառլամենտի Դատաստանական հանձնաժողովին՝ խնդրելով ներում շնորհել իրեն:
«Տեղեկանալով, որ պատերազմական Ատենի կողմից, որպէս լրտես, 15 տարւայ տաժանակիր աշխատանքի դատապարտւած աւստրիական սպայ՝ Մօրօկուտին դիմել է Պարլամենտին, խնդրելով ներումն շնորհել իրան եւ որ, նախագահութիւնդ յանձնած է նրա խնդրագիրը Դատաստանական յանձնաժողովին ի քննութիւն, պարտք եմ յայտնել, որ Անգլիական Զօր. Հետախուզիչ Բաժանմունքը ձեռք է բերել մի դոկումենտ որով անյերքելի կերպով հաստատւում է Մօրօկուտիի լրտես Աւստրօ-գերման ագենտ լինելը:
Տեղեկացնելով Ձեզ այդ մասին, խնդրում եմ յանձնարարել Դատաստանական յանձնաժողովին այդ գործի մասին իր եզրակացութիւնը տալուց առաջ քննէ այդ դոկումենտը, որի պատճէնը շուտով կուղարկւի Ձեզ»: