National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
05.10.2005
«Բանկերի սնանկացման մասին» մոդելային օրինագիծը կնպաստի ազգային օրենսդրության կատարելագործմանը

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնաժողովի, Եվրոպական զարգացման վերակառուցման բանկի, Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ միջազգային սեմիար: Մասնագետները հավաքվել էին` քննարկելու«Բանկերի սնանկացման մասին»  մոդելային օրինագիծը: Մոդելային նախագիծը շուրջ երկու տարի է` մշակման փուլում է եւ ծրագրվում է ընդունել նոյեմբերի 18-ին` ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում:

Սեմինարի մասնակիցներին լրամշակված նախագիծը ներկայացրեց ՌԴ բարձրագույն միջնորդական դատարանի` դատական փորձի վերլուծության եւ ամփոփման վարչության պետի տեղեկալ Անդրեյ Եգորովը: Նա նշեց, որ մոդելային օրենքները, տալով ընդհանուր կարգավորում,ազգային օրենսդրության առանձնահատկություններըհաշվի առնելու հնարավորություն են թողնում: Հատկապես որ տարբեր երկրներում բանկային համակարգի կարգավորման գործառույթը պատկանում է տարբեր մարմինների: Հայաստանում, օրինակ, այդ իրավասությունը վերապահված է Կենտրոնական բանկին: Այսինքն, նախագիծն ունի խորհրդատվական բնույթ եւ ուղղակի կիրառում չի ենթադրում: Նախագիծը գրելիս հաշվի են առնվել մի կողմից ավանդատուների, մյուս կողմից` վարկային կազմակերպությունների կամ բանկերի բաժնետերերի շահերը: Մոդելային փաստաթղթումառաջարկվում է ամբողջությամբ նոր եւ դեռ երբեւէ չկիրառված` հաշտեցման համաձայնության մասին դրույթ: Հաշտեցման համաձայնությունը կարող է կնքվել բանկի մրցակցային վարույթի ընթացքում: Այն բանկի ժամանակավոր կառավարման ընթացքում վարկատուներին հնարավորություն կընձեռի բանկի սնանկացման մասին նախազգուշացման ժամանակ պահանջներ ներկայացնել, պաշտպանել սեփական իրավունքները: Համաձայնագրի կողմեր են հանդիսանում վարկատուն եւ պարտքատեր-բանկը:

Մոդելային նախագծի ստեղծման հարցում ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի հետ համագործակցել է Եվրոպական զարգացման վերակառուցման բանկը, որի գլխավոր խորհրդական Ալեքսեյ Զվերեվը ներկայացրեց իր տեսակետները քննարկվող հարցի մասին: Նա ընդգծեց, որ նախագծում ներդրված է բանկերի առողջացման կամ սնանկացմանմիջազգային վերջին փորձը` համադրված ԱՊՀ երկրների բանկային համակարգերի առանձնահատկությունների հետ:Եվրոպական զարգացման վերակառուցման բանկի ներկայացուցչի գնահատմամբ, քննարկվող փաստաթուղթը բավարարում է բոլոր պահանջները եւ համահունչ է ԱՊՀ երկրներիտնտեսական համակարգերին: Վերջին 15 տարիների ընթացքում, շուկայական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, բանկային համակարգը արմատական փոփոխությունների է ենթարկվել եւ օրենսդրության ու ենթաօրենսդրական ակտերի միջոցով դաշտը կարգավորելուանհրաժեշտություն է առաջացել: Բանկն արդեն երրորդ նախագծի շուրջ է, որ համագործակցում է միջխորհրդարանական վեհաժողովի հետ:

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Փիրուզ Սարգսյանիներկայացմամբ, մեր հանրապետությունում «Բանկերի սնանկացման մասին» օրենքն ընդունվել է 1996 թ. եւ փոփոխվել 2004 թ.: Նախնական տարբերակում բանկերի սնանկացմանգործընթացում մեծ դերակատարություն ունեին դատական իշխանությունները,ինչը բանկային համակարգում լուրջ խոչընդոտներ էր ստեղծում: Անցյալ տարի օրենքում սկզբունքային փոփոխություններ կատարելով, կառավարությունը բանկերի առողջացմանեւ սնանկացման հարցում կարգավորիչ դերը վերապահել է Կենտրոնական բանկին:ԿԲ ներկայացուցիչըասում է, որ հայաստանյան օրենքը շատ ավելի լավն է , քան մոդելայինը. այն փորձովքննություն է անցել: Բացի այդ, այն առաջարկում է բանկի սնանկացման «անցավ» մեխանիզմներ: Մոդելային օրենքը, ըստ իրավաբանական վարչության պետի, լավ բազա է հետագայում մեր օրենքըէլ ավելի կատարելագործելու համար: ԿԲ-ն  նախատեսում է 2006 թ. օրենքը փոփոխելու առաջարկ ներկայացնել խորհրդարան:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարեւորեւ արդյունավետ է համարում մոդելային օրենքների ստեղծման համատեղ փորձը: Նաասում է, որ այն լավ հնարավորություն է ստեղծումհամաշխարհային փորձը ազգային օրենսդրության մեջ տեղակայելու համար:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am