National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.10.2005
Եվրամիության գաղափարախոսությունը բաց սահմաններն են

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Աժ փոխնախագահ Վահան Հովհ աննիսյանը նշեց, որԵԱՀԿ ԽՎ վաշինգտոնյան նստաշրջանում Ղարավաղի հարցով պարոն Լենմարկերի զեկույցը լուրջ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի հասարկությունների մեջ եւ նկատելի էր, որ զեկույցի խիզախ եւ ժամանակի փոփոխություններին համապատասխանող առաջարկությունները մի կողմից գրավիչ են, մյուս կողմից էլ առաջացնում են հավելյալ զգուշավորություն, ինչը կարելի է համարել բարձր գնահատական զեկույցի համար: Մեր քարոզչական աշխատանքի արդյունքում զեկույցը բավականին դրական արձագանք է ունեցել Հայաստանի հասարակության մեջ: Հայաստանում չկան քաղաքական ուժեր, որոնք չեն գիտակցում արցախյան հիմնախնդրի վերջնական լուծման շուրջ երկկողմանի զիջումների անհրաժեշտությունը: Ադրբեջանում գտնել քաղաքական ուժի, որը պատրաստակամ կլինի փոխադարձ, համարժեք զիջումների, դժվար է, ուստի, պարոն Հովհաննիսյանի համոզմամբ , նման քաղաքական ուժի որոնումը հենց ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում կարող է բերել իր արդյունքները: Պարոն Հովհաննիսյանը բարձր գնահատեց Գյորան Լենմարկերի նախաձեռնությամբ  Բրյուսելում  Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ կայացած ուղիղ բանակցությունները, ինչպես նաեւ Վաշինգտոնում պատվիրակությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հանդիպումը: Կարծիք հայտնվեց, որ աշխատանքը շարունակություն պետք է ունենա:

ՊարոնՀովհաննիսյանն առաջարկեց հիմք ընդունելով պարոն Լենմարկերի ուսումնասիրությունները`  նրա գլխավորությամբ եւ հայկական ու ադրբեջանական կողմերի, ինչպես նաեւ հակամարտությանը լավատեղյակ ԵԱՀԿ ԽՎ պատգամավորների մասնակցությամբ, ստեղծել ժամանակավոր աշխատանքային խումբ, որը կաշխատի համատեղ բանաձեւի վրա: Փորձը ցույց է տվել , որ կոնֆլիկտային հարցերի շուրջ հակամարտության կողմերից մեկի կողմիցբանաձեւի ներկայացումը նպատակահարմար չէ, ուստի հայակական կողմը բարոյական եւ քաղաքական նկատառումներից ելնելով ձեռնպահ է մնացել նման բանաձեւի առաջարկումից:Պարոն Հովհաննիսյանն առաջարկեց նաեւ Վիեննայի գագաթաժողովի նախօրեիներկու պատվիրակություներիհետ քննարկելհամատեղ բանաձեւ ստեղծելու մասին համաձայնության գալու հարցը, ինչը ԵՄ նոր հարեւանների կողմից առաջին համաձայնեցված քայլը կարող է համարվել:

Պարոն Լենմարկերը գոհունակությամբ  ընդունեց պարոն Հովհաննիսյանի առաջարկությունները,եւ նշեց, որ  այս ոսկե հնարավորությունը պետք օգտագործվի խորհրդարանականների կողմից: Անդրադառնալով Թուրքիա- ԵՄ հարաբերություններին, պարոն Լենմարկերի  գնահատմամբ Թուրքիա-ԵՄ բանակցությունները  դրական կլինեն նաեւ Հայաստանի համար, իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը, ապա պարոն Լենմարկերը համոզմունք հայտնեց, որ Թուրքիան պետք է բացի սահմանները, Եվրամիության գաղափարախոսությունը բաց սահմաններն են:

Հանդիպմանը քննարկվեցին հետագա համագործակցությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am