National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
05.10.2005
ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը Երեւանում

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան Անկախ երկրների համագործակցության մասնակից երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գիտության, կրթության եւ տնտեսության ու ֆինանսների մշտական հանձնաժողովների նիստերը:

Ողջունելով նիստի մասնակիցներին`  Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հույս հայտնեց, որ հանձնաժողովների օրինաստեղծ աշխատանքը կլինի արդյունավետ, քանզի Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքն աստիճանաբար ավելի է ակտիվանում եւ բարձրանում է կազմակերպության միջազգային հեղինակությունը:

Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը պատահական չհամարեց, որ հենց այս երկու հանձնաժողովներն են նիստեր անցկացնում Երեւանում. գիտության, կրթության ու տնտեսության զարգացումը ԱՊՀ մասնակից երկրների համար առաջնահերթ խնդիր է: Պարոն Կրոտովը տեղեկացրեց, որ հանձնաժողովներում  քննարկվելիք նախագծերը կներառվեն Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք Վեհաժող ովի լիագումար նիստի օրակարգում:

Միջխորհրդարանական վեհաժողովի գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովը Վեհաժողովի ֆորումի Էթիկայի կոմիտեի հետ համատեղ ՀՀ գիտությունների ակադեմիայում անցկացրեց առաջին նիստը, որը վերաբերում էր ԱՊՀ մասնակից երկրներումկենսաբժշկության ոլորտում կատարված ուսումնասիրութ յուններին, դրանց բարոյական եւ իրավական կողմին: Այդ նիստն ըստ էության միջազգային կոնֆերանսի առաջին մասն էր, որին հրավիրաված էին նաեւ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի մասնագետներ եւ ոլորտն ուսումնասիրող միջազգայինկազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Միջխորհրդարանական վեհաժողովի գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Դորոգունցովը եւ Էթիկայի կոմիտեի ֆորումի նախագահ Օլգա Կուբարը կարեւորեցին կենսաբժշկության բնագավառում կուտակված միջազգային փորձը, ոլորտի օրենսդրական կարգավորումն ու էթիկայի կանոնների պահպանումը:

Ելույթներ եղան գենետիկ ուսումնասիրություններին վերաբերող միջազգային օրենսդրության, դրանց հաշվառմամբ ԱՊՀ մասնակից երկրներում համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծելու մասին:

Ուշադրության էր արժանի հատկապես Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Մաուրիսիո Սալվիի`  գենետիկ թեստավորման մասին ելույթը: Պարոն Սալվին նկատեց, որ գենետիկ թեստավորումը մեծ նշանակություն ունի գիտության զարգացման համար, այն հետաքրքրություն է ներկայացնում նաեւ քաղաքական տեսանկյունից.կյանքի եւ բիոտեխնոլոգիայի մասին գիտությունը Եվրոպայի համար ստրատեգիական կարեւոր նշանակություն ունի եւ երկրորդ տեղն է զբաղեցնում բարձր տեխնոլոգիաներից հետո, որը ակտիվորեն նպաստում է գիտության վրա խարսխված տնտեսության զարգացմանը: Դեմոկրատական հասարակությունըպետք է ապահովի, որ այն չկիրառվի հետին նպատակներով եւ չհակասի ՄԱԿ-ի ընդունած մարդու հիմնական իրավունքներին: Այսպիսով այն պետք է զարգանա գիտնականների, հասարակայնության եւ քաղաքական գործիչների փոխհամաձայնեցված գործողություններով: Գենետիկ թեստավորումը նպատակ ունի նաեւբացահայտելու ժառանգական հիվանդությունները. այն միայն պատճառներն է բացատրում եւ ոչ թե ծառայում է առողջապահության իրական նպատակներին: Գենետիկ բանկի ստեղծումը պետք է ուղեկցվի նախ եւ առաջ ինֆորմացիայիգաղտնիությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ իրականացվի քաղաքացու համաձայնությամբ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է բացատրական աշխատանք կատարել հասարակայնության լայն շրջանակներում` տեղեկացնելով այս ուսումնասիրության կենսական, բժշկագիտական մեծ դերի ու նշանակության մասին:

Հանձնաժողովի երկրորդ նիստը նվիրված էր ԱՊՀ երկրների մոդելային օրենքների քննարկմանն ու կազմակերպչական հարցերին:

Հանձնաժողովի նախագահ վերընտրվեց Ուկրաինայի Գերագույն Ռադայի գիտության եւ կրթության փոխնախագահ Սերգեյ Դորոգունցովը, իսկ տեղակալներ` Հայաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչներ Ռուբեն Հովսեփյանն ու Վլադիմիր Զդանովիչը:

Հանձնաժողովը քննարկեց «Կրթության աշխատողի կարգավիճակի մասին» մոդելային օրինագիծը, որը պարոն Դորոգունցովի տեղեկացմամբ` մանրակրկիտ քննարկվել է եւ 9-ը փորձագիտականեզրակացության արժանացել: Բանախոսի գնահատմամբ` օրինագիծը կբարձրացնի կրթության աշխատողի սոցիալական կարգավիճակը: Տաջիկստանի ներկայացուցիչ պարոն Մամիդինովըթեեւ որոշ հոդվածներ անիրականանալի համարեց մասնակից երկրների մի մասում, բայց միաժամանակ նշեց, որ ներկայացված մոդելային օրենքը կարող է օրինակ ծառայել մասնակից երկրների ազգային օրենսդրության զարգացման համար: Բելառուսի ներկայացուցիչ պարոն Զդանովիչը նկատեց, որ մանկավարժի աշխատավարձը չպետք է պակաս լինի արտադրության ոլորտի աշխատողի միջին աշխատավարձից: Հանձնաժողովը կատարված առաջարկությունների հաշվառումով դրական եզրակացություն տվեց օրինագծին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ «Իննովացիոն գործունեության մասին» օրինագծին, իսկտարաձայնությունների տեղիք տված «Ոչ պետական բուհերի մասին» օրինագծի քննարկումը հետաձգվեց այն հիմնավորմամբ, որ մասնակից մի շարք երկրներում ոլորտը հաջողությամբ կարգավորվում է «Կրթության մասին» օրենքով:

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող եւ քննարկվող այն օրինագծերի մասին, որոնք վերաբերում են գիտությանն ու կրթությանը:

Հանձնաժողովում քննարկվեցին նաեւ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության, գիտության եւ կրթության ինտեգրացիայի հետ կապված հարցեր, իսկ հանձնաժողովի անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Յուրի Կոնեւը անբասիր ու ակտիվ աշխատանքի համար ներկայացվեց Միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով պարգեւատրվելու պատվին:

Հանձնաժողովի նախագահ պարոն Դորոգունցովը նիստի վերջում տեղեկացրեց, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մարտին:

Ազգային ժողովում ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացավԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական եւ ֆինանսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգը հաստատելուց հետո, ներկաները հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրեցինՏաջիկստանի Հանրապետության ներկայացուցիչ Գյուլչեխրա Բոզորովային:

Հանձնաժողովը որոշումներ ընդունեց երկու մոդելային օրենքների նախագծերի վերաբերյալ: Դրանք վերաբերվում էին «Պետականպահուստի մասին» եւ «Բանկերի սնանկացման մասին» նախագծերին. ԱՊՀ ՄԽՎ խորհրդին առաջարկվում է նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկելնոյեմբերի 18-ին կայանալիքլիագումար նիստի օրակարգում` ապահովելով այնտեղ հանձաժողովի կողմից ելույթներ: «Բանկերի սնանկացման մասին» մոդելային օրինագծի վերաբերյալ լիագումար նիստում ելույթ կունենա ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նիստում որոշում ընդունվեց նաեւ սանկտ-պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի 2005 թ. աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Այդ մասին ԱՊՀ ՄԽՎխորհրդի քարտուղարության տեղեկատվությունը,Մոլդովայի Հանրապետության խորհրդարանիմշտական եւխորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Իոն Լիպչիուի ներկայացմամբ,ընդունվեց ի գիտություն: Այս տարվա հունիսի 14-16-ին անցկացված 9-րդ ֆորումին ներկա են եղել աշխարհի 60 երկրներից (այդ թվումԱՊՀ 11 երկրներից) երեք հազար մասնակիցներ:

Նիստի օրակարգային հարցերից էր նաեւԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների տնտեսական եւ ֆինանսական ոլորտում մոդելային օրենքների կիրառման հարցը:Հօգուտ մոդելային օրենքների արդյունավետության ելույթ ունեցան Գագիկ Մինասյանը եւ ՌԴ Դաշնային Խորհրդի Պետդումայի անդամ Վլադիմիր Տարաչեվը: Վերջինսխոսեց ԱՊՀ տարածքում միասնական իրավական դաշտ ստեղծելու եւ օրենսդրությունները ներդաշնակեցնելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, մոդելային օրենքների ստեղծումը նպաստում է փորձի փոխանակմանը, եւ ամեն անգամ «նոր հեծանիվ հնարելու» խնդիր չի առաջանում, ասում է պատգամավորը:

Նիստի վերջում հանձնաժողովը հաստատեցհաջորդ նիստի նախնական վայրը, ժամկետըեւ օրակարգը: Նախատեսվում է, որ հանձնաժողովի հերթական նիստը անցկացվի 2006 թ. փետրվար-մարտ ամիսներին Սանկտ-Պետերբուրգում: Նիստի օրակարգում ծրագրվում է ներառել«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Փոխադարձ ապահովագրական ընկերությունների մասին» մոդելային օրինագծերը,ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների տնտեսական եւ ֆինանսական ոլորտում մոդելային օրենքների կիրառման մասին,ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսական հարցերով մշտական հանձնաժողովի 2005 թ. գործունեության մասին եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» մոդելային նախագծի մշակման համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցերը:

Այսքանով սպառվեց հանձնաժողովի նիստի օրակարգը:


05.10.2005
«Տարածաշրջանի ապագան եվրոպական միասնական ընտանիք է»
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին: Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեցին Հարավկովկասյան տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ ժողովրդավարության խորացումը, ...

05.10.2005
Կարեւորվեց պատերազմի վետերանների նկատմամբ պետական հոգածությունը
Հոկտեմբերի 5-ին խորհրդարանը շարունակեց նախորդ օրը առաջին ընթերցման ներկայացված «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:Եզրափակիչ ելույթում առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը եւ կառավարությունը դեղերի ոլորտում պետական վերահսկողություն  պիտի ս...

05.10.2005
Քննարկեցին Հայաստան-Իտալիա առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծման հարցերը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Իտալիայի Հանրապետության առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Ադոլֆո Ուրսոյի գլխավորած պատվիրակության հետ:  Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն:Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց իտալական մշակույ...

05.10.2005
Եվրամիության գաղափարախոսությունը բաց սահմաններն են
Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ:ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, որԵԱՀԿ ԽՎ...

05.10.2005
«Բանկերի սնանկացման մասին» մոդելային օրինագիծը կնպաստի ազգային օրենսդրության կատարելագործմանը
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնաժողովի, Եվրոպական զարգացման վերակառուցման բանկի, Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ միջազգային սեմիար: Մասնագետնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am