National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
05.10.2005
Կարեւորվեց պատերազմի վետերանների նկատմամբ պետական հոգածությունը

Հոկտեմբերի 5-ին խորհրդարանը շարունակեց նախորդ օրը առաջին ընթերցման ներկայացված «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Եզրափակիչ ելույթում առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը եւ կառավարությունը դեղերի ոլորտում պետական վերահսկողություն  պիտի սահմանեն` այդ ոլորտի խնդիրների լուծման եւ կարգավորման համար: Ըստ պարոն Դավիդյանի` օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները պետք է քննարկվեն ու ներառվեն նախագծում:

Հիմնական զեկուցող, սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ավետյան ի գնահատմամբ` օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումները վկայում են, որ ոլորտը կարգավորման կարիք ունի:  Ըստ պարոն Ավետյանի` նախկին օրինագիծը չի համապատասխանում ժամանակի ոգուն ու պահանջներին: Նրա դիտարկմամբ` օրենքը լայն առումով նաեւ ազգային անվտանգությանն է վերաբերում:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրինագիծը առաջին ընթերցման ներկայացրեցՀովհաննես Մարգարյանը: Նշվեց, որ առաջարկվող փոփոխությամբ վերադարձ է կատարվում սկզբնական տարբերակին, որը փոփոխության էր ենթարկվել 2003 թվականի մայիսի 13-ին եւ լուրջ բողոքների տեղիք էր տվելկիրառման ժամանակ: Պարոն Մարգարյանը նկատեց, որ հայտնի են դեպքեր, երբ քաղաքացիական ծառայողների նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ` տուգանքի նշանակմամբ, որը հիմք է հանդիսանում աշխատանքից ազատելու համար: Ազատության սահմանափակում չնախատեսող պատժատեսակների կիրառումը, բնականաբար, չի կարող քաղաքացիական ծառայողին խոչընդոտել իր պարտականությունների կատարման համար, ուստի եւ կարիք կա կրկին սահմանափակելու այս հիմքի շրջանակները:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռա ֆիկ Պետրոսյանը հարակից զեկույցում նշեց, որ օրենքի նախագիծը հստակեցնում է քաղծառայողի աշխատանքից հեռացման գործընթացը, որպեսզի տեղի չունենան օրենսդրական դրույթների շահարկումներ:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի դիտարկմամբ` օրենսդրական նախաձեռնությունըծավալուն չէ, բայց խիստ կարեւոր է` մեր երկրում քաղաքացիական ծառայողի իրավունքները կարգավորելու համար: Պարոն Շահգելդյանը կարեւորեց քաղծառայողների պաշտպանվածությունը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարեւորեց քաղծառայողի օրենսդրական պաշտպանվածությունը ժողովրդավարության ուղին բռնած երկրի ու ժողովրդի համար: Նա հիշեցրեց, որ օրենքի նախագիծը քննարկվել է հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ծառայության ինստիտուտի պրո ֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագիծը առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարԱղվան Վարդանյանը` ընդգծելով, որ օրենքի ընդունման նպատակն է Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր անգամ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն չկատարելու համար: Օրենքում կատարվող փոփոխությունը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության անհրաժեշտությունից: Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում է պատվովճարը 4500 դրամից հասցնել 10.000 դրամի:

Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վռամ Գյուլզադյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը արտահերթ ելույթով կարեւորեց պատվովճարների բարձրացման նախաձեռնությունը` ընդգծելով, որ չպետք է գնալ ԱԺ-ի լիազորությունները սահմանափակելու ճանապարհով, երբ սահմանադրական բարեփոխումների գործընթացով խորհրդարանի լիազորությունները մեծացվում են: Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ պետք է համատեղ աշխատել եւ խնդրի լուծման առավել բարենպաստ լուծումներ գտնել` պատվավճարի չափը պիտի կարգավորվի օրենքով:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ համակարծիք էր«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, գտնելով, որ օրենքով կարգավորվող հարաբերությունները չպետք է տանել ենթաօրենսդրական դաշտ:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, կարեւորեց պատվովճարների ավելացման օրենսդրորեն ամրագրումը, որպեսզի հետագայում տնտեսության զարգացման հետ փոփոխություններ չլինեն: Ըստ պարոն Շահգելդյանի` պետք է գտնել սոցիալական աջակցության մեխանիզմներ, որպեսզի ապահովվի շարունակականությունը: Մհեր Շահգելդյանը նշեց, որ վետերանների սոցիալական պաշտպանվածությունը, հարգանքի խնդիրները «Օրինաց երկիր» կուսակցության ուշադրության կենտրոնում են եղել:

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության հեղինակած օրինագծերն առաջին ընթերցման ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա դիտարկմամբ` վերջին մի քանի տարիների բանկային պրակտիկան ցույց տվեց, որ ՀՀ-ում բանկերի կորպորատիվ կառավարման բնագավառում կան հրատապ լուծում եւ իրավական կարգավորում պահանջող մի շարք հիմնախնդիրներ` բանկերի կանոնադրական հիմնադրամում մասնակցության տեսանկյունից բարձր կենտրոնացում եւ ոչ թափանցիկություն, բանկերում կորպորատիվ նպատակների բացակայություն, բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող սուբյեկտների շահերի անտեսում, բանկերում գործադիր մարմնի անհարկի բարձր դեր, ազգային ինստիտուցիոնալ ներդրողների բացակայությունը եւ այլն: Օրենքի նախագծով նախատեսվում է ամրագրել բանկերի կառավարման իրավական կարգավորման նոր սկզբունքներ, որոնց ներդրման եւ կիրառման մեխանիզմները առնչվում են բանկի կառավարման մարմինների համակարգի հետ: Ըստ պարոն Սարգսյանի` այդ սկզբունքները նպատակ ունեն օրենսդրորեն ամրագրել ավանդատուների շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ, բարձրացնել բանկի դերը եւ ինվեստիցիոն գրավչությունը, պաշտպանել բանկի մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը, նպաստել արդյունավետ վերահսկողության իրականացմանը, բարձրացնել բանկի ղեկավարի պատասխանատվությունը, ապահովել բանկի գործունեության թափանցիկությունը եւ այլն:

Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Գագիկ Մելիքյանը: Նա նշեց, որ օրինագիծը նպաստում է կորպորատիվ կառավարման սկզբունքների հստակեցմանը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, իսկ երրորդ ընթերցման ընթացակարգով` «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին», «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության սպահովման պետական կարգավորման մասին», «Անասնաբուժության մասին», «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրք» օրինագծերը:

ԱԺ-ն քննարկեց նաեւ 2005 թվականի փետրվարի 23-ին Վիեննայում ստորագրված «ՀՀ եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին» եւ 2005 թվականի ապրիլի 21-ին Վիեննայում ստորագրված ՀՀ եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի փոխառության համաձայնագրերը, որոնք ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին հետաքրքրեց, թե գյուղատնտեսության նախարարությունը ի՞նչ ծրագրեր է իրականացնում մարզերում, կոնկրետ այս ծրագրով քանի՞ տնտեսություն կարող է ստեղծվել կամ ֆինանսավորվել եւ վարկային ծրագիրը կարո՞ղ է նպաստել արտահանման խթանմանը:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը պատասխանեց, որ ըստ կատարված դիտարկումների` փոքր տարածք ունեցող երկրներում գյուղատնտեսության ոլորտում ավելի կայուն են փոքր եւ միջին ձեռնարկությունները: Նախարարը նշեց, որ մեր երկրում տնտեսության ոլորտում հիմնական հզորությունը ամրապնդված է երկու-երեք մարզերում: Ըստ նրա` եթե պետությունը վարկային ռեսուրս է ձեռք բերում, ապա պիտի սահմանի այդ ռեսուրսները տրամադրելու չափանիշները: Նախարարը ընդգծեց, որ պետությունը մարկետինգի խնդիրների լուծման հարցում մեծ աջակցություն ցույց չի տվել, սակայնմեծ է միջազգային կազմակերպությունների դրական ազդեցությունը: Պարոն Լոքյանը տեղեկացրեց, որ նախարարությունը ութ ամիս աշխատել է միջազգային կազմակերպությունների հետ, մշակել է ծրագրեր, որոնցում նախատեսված են նաեւ մարկետինգի աջակցության խնդիրներ:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին: Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 6-ին:


05.10.2005
«Տարածաշրջանի ապագան եվրոպական միասնական ընտանիք է»
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին: Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեցին Հարավկովկասյան տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ ժողովրդավարության խորացումը, ...

05.10.2005
Քննարկեցին Հայաստան-Իտալիա առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծման հարցերը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Իտալիայի Հանրապետության առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Ադոլֆո Ուրսոյի գլխավորած պատվիրակության հետ:  Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն:Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց իտալական մշակույ...

05.10.2005
ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը Երեւանում
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան Անկախ երկրների համագործակցության մասնակից երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գիտության, կրթության եւ տնտեսության ու ֆինանսների մշտական հանձնաժողովների նիստերը:Ողջունելով նիստի մասնակիցներին`  Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հույս հա...

05.10.2005
Եվրամիության գաղափարախոսությունը բաց սահմաններն են
Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ:ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, որԵԱՀԿ ԽՎ...

05.10.2005
«Բանկերի սնանկացման մասին» մոդելային օրինագիծը կնպաստի ազգային օրենսդրության կատարելագործմանը
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնաժողովի, Եվրոպական զարգացման վերակառուցման բանկի, Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ միջազգային սեմիար: Մասնագետնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am