ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունման համար քննարկվեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում:
Հիմնական զեկուցող Վարղարշակ Հակոբյանն ընդգծեց, որ օրինագիծը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնելու համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպումը եւ կառավարումը: Ըստ այդմ, Կառավարության որոշմամբ հստակ պետք է սահմանվեն պատասխանատու լիազոր մարմինները:
Նշվեց, որ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, հետեւաբար օրինագիծը մնացել է անփոփոխ:
Հարակից զեկուցող պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ Կառավարությունը կողմ է առաջարկվող փոփոխություններին: