National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.10.2005
Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շախավատի ելույթը Ազգային ժողովում

Ես եկել եմ ձեր գեղեցիկ երկիր որպես բարեկամ, բերել եմ ջերմ մաղթանքներ, հայրական բարի ցանկություններ եւ լավագույն մաղթանքներ մեկ միլիարդ ընկերներից, բարեկամներից եւ ձեզ բարի ցանկացողներից, ովքեր բնակվում են Հնդկաստանում, նաեւ Հնդկաստանի խորհրդարանի անդամներից եւ Հնդկաստանի կառավարությունից: Ինձ համար իսկապես մեծ պատիվ է գտնվել այստեղ ձեզ հետ այս նստաշրջանի ընթացքում եւ ուրախ եմ, որ այստեղ եմ ձեր հիանալի երկրում, ժողովր դավարությանհենասյուն հանդիսացող ԱԺ-ում:

Ձեր երկիրը մեր երկրում առանձնանում է նրանով, որ այն վայրն է, որտեղ ավելի քան210 տարի առաջ , հրատարակվեց, լույս տեսավ հայկական առաջին տպագիր հանդեսը` «Ազդարարը»: Կրկին 1902 թվականին հնդիկ դասական երգչուհի Գոհարջանը, որ հայկական ծագում ուներ, առաջին հայ երգչուհին էր, որ ձայնագրվեցաշխարհում: Իսկապես մենք հիանում ենք մեր երկրում բնակվող հայ ժողովրդի ստեղծագործ կարողություններով եւ ձեռներեց ոգով, ովքեր էապես նպաստել են մեր բազմազգ եւ բազմամշակութային երկրի զարգացմանը: Մեր խոշորագույն քաղաքներում Հայաստանի անունով փողոցներ կան, որոնք վկայում են մեր սերտ կապերի առկայության մասին: Մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված ենավանդական, պատմական, առեւտրային եւ մշակութային կապերի վրա, փոխա բարի կամքի մեծ պաշար են ապահովել եւ ջերմություն, որը ռազմավարական գործունեության արդի գաղափարի նախապայման է: Մեր փոխհարաբերությունները առանձնանում են միջազգայինկարեւորության տարբեր լուրջ հարցերի շուրջ` շատ մոտ գտնվելով դիրքորոշումներով: Մենք կանոնավոր կերպով անցկացնում ենք բարձրաստիճան մակարդակի քննարկումներ եւ խորհրդակցություններ: 1987 թվականին, երբ աղետալի երկրաշարժ եղավ ձեր երկրում, Հնդկաստանի ժողովուրդը արագորեն արձագանքեց` ցուցաբերելով ‎‎ ֆինանսական եւ այլ աջակցություն: 2001 թվականին, երբ հավասարապես աղետալի երկրաշարժ տեղի ունեցավ Արեւմտյան Հնդկաստանում, հայ մասնագետների խումբը առաջիններից էր, որ ժամանեց եւ փրկարարական աշխատանքներին մասնակցեց: Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր տնտեսական առաջընթացը:Ես բարձր եմ գնահատում կենսամակարդակի ցուցանիշների բարելավումը, որ արձանագրվել է ձեզ մոտ:

Հնդկաստանն այսօր պատրաստ է մասնակցել ձերշխատանքներին դեպի հզոր եւ բարգավաճ Հայաստանի կառուցումը: Մենք գոհ ենք եւ հպարտ, որ կարողացել ենք փոխադարձաբար շահավետ գործընկերություն ծավալել ձեր առաջընթացի եւ զարգացմանն ուղղված գործընթացներում:

Հարգարժան ընկերներ, մերերկու երկրներն էլ նվիրված են եւ հավատարիմ ժողովրդավարության եւ աշխարհիկ պետության ընդհանուր գաղափարներին: Մեր երկու երկրներում ժողովրդավարության բովանդակությունը հարստանում է ժողովրդի կամքի արտահայտությամբ, անհատի իրավունքների եւ ազատություների հարգմամբ, ընտրական իրավունքների իրականացմամբ եւ իրավունքի գերիշխանությամբ: Մեր երկրում, ինչպես եւ ձեր երկրում, երկրի մայր օրենք մնում է Սահմանադրությունը: Մենք հասկանում ենք, որ ժողովրդի հավատը ժողովրդավարության նկատմամբ պայմանավորված է այն համոզմունքով, որսովորական մարդը կարող է աշխատել, իսկ խորհրդարանները կարող են նրա համար ապահովել բարեկեցություն եւ բարելավել նրա անվտանգությանը եւ ապահովվածության մակարդակը: Խորհրդարանական կառույցները լավագույն միջոց են` հասկանալու եւ անդրադառնալու մեր զարգացման խնդիրներին, ինչպես նաեւ ուշադրություն դարձնելու մարդու բարեկեցության վրա ազդող պետական կառավարման տարբեր խնդիրների: Մեր անկախության համար մղվող պայքարը, մեր ժողովրդավարության ազատության եւ անկախությանհերոսական պայքարը մղելէ եւ առաջնորդել մեր ազգի հայրը ` Մահաթմա Գանդին: Անկախություն ձեռք բերելուց հետո մոտ վեց տասնամյակների Հնդկաստանի փորձը ցույց է տվել աշխարհին, թե զարգացող երկրի բարդ խնդիրները ինչպես կարողեն լուծվել սահմանադրական եւ ժողովրդավարական շրջանակներում: Այսօր մեր տնտեսություննաշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքն է դասվում: Մենք զարգացրելենքկենսատեխնոլոգիաները, տիեզերքի ուսումնասիրությունները, գյուղատնտեսությունը,  գենետիկան, կենսադեղագործական նյութերի արտադրությունը, հետազոտությունը եւ զարգացումը: Հնդկաստանը աշխարհի այն վեց պետությունների շարքն է դասվում է, որոնք նախագծում, արտադրում, եւտիեզերք են թողնում սեփական արբանյականեր եւ այն երեք պետություններիշարքն է դասվում, որոնք արտադրումեն սուպեր համակարգիչներ: Հնդկաստանը աշխարհում տրակտորների եւ մոտոցիկետների ամենախոշոր արտադրողն է : Հնդկաստանը առաջատարների շարքում է տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի ոլորտում: Շնորհիվ մտավոր կապիտալի ուղղությամբ կատարված ներդրումների` Հնդկաստանըայսօր ունի որակյալ, արհեստավարժ կադրային զգալի ներուժ, որն իր մեծությամբ աշխարհում երրորդն է: Ունենալով ավելի քան 200 համալսարաններ, 1500  գիտահետազոտական ինստիտուտներ եւ ավելի քան 10000 բարձրագույն ուսումնական հաստատություններ, Հնդկաստանը տարեկան տալիս է մոտ կես միլիոն մասնագետներ` ճարտարագիտության եւ տեխնիկական ոլորտներում, ինչպես նաեւ երկու միլիոն շրջանավարտներ այլ ոլորտներում: Չնայած մեր առջեւ ծառացածեն բավականին լուրջ խոչընդոտներ: Մենք դեռ լիովին չենք հաղթահարել աղքատությունը,թերզարգացումը եւ դեռ չենք կարողացել ընչազուրկ խավերի համար լիովին ապահովել առողջապահությունն ու կրթություն: Օրակարգում առաջնահերթ գործողությունները մնում են աղքատության վերացումը եւ անվտանգության ապահովումը եւ ապահովվածությունը աղքատների համար: Բոլորը գիտակցում են, որ ժողովրդի հավատը ժողովրդավարության նկատմամբ կախված է իրենց խնդիրների լուծումից: Հատկապես ժողովրդի բարեկեցության բարելավումը եւ նրանց ընչազուրկ վիճակի վերացումը ժողովրդավարության իսկական մարտկոցն են եւ հիմնական ուժը: Որպեսզի հնարավոր լինի հաստատ հասնել զարգացման . մեզ անհրաժեշտ է խաղաղության միջազգային միջավայր, որը բարենպաստ դեր կխաղա աճի համար: Որպեսզի իմաստությունը գոյատեւի եւ բարգավաճի պետք է գերակայողը լինի խաղաղությունը: Եվ բնականաբար, մենք սովորական մարդուն չենք ապահովում պահանջվող անվտանգություն եւ չենք ազատում նրան այն վախից, որ հիմնականում պայմանավորված է ահաբեկչության վտանգներով: Իսկապես ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքը ահաբեկչությունն է: Լինելով ավելի քան երկուսուկես տասնամյակ ահաբեկչության զոհ` Հնդկաստանը գիտի ավելիքան որեւէ պետություն, թե ինչ ազդեցություն ունի ահաբեկչությունը: 2001 թվականի դեկտեմբերի 13-ին մեր խորհրդարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խորհրդանշում է, թե ինչպիսի մեծ ահաբեկչական սպառնալիքէ կախված աշխարհի բոլոր ժողովրդավարությունների գլխավերեւում: Սակայն ժողովուրդը հավարտարիմ է մնում ժողովրդավարության ամրապնդման մեր ճանապարհին, եւ հավատարիմ մեր տարածքային ամբողջականության սկզբունքին: Ես կուզենայի Հայաստանի ժողովրդին շնորհակալություն հայտնելահաբեկչության հարցում Հնդկաստանինցուցաբերած սկզբունքային օժանդակության համար:Ահաբեկչության դեմ պայքարը պետք է լինի համապարփակ եւ շարունակական, մենք պետք էմեկուսացնենք ահաբեկչություն նախաձեռնողներին կամ ահաբեկիչներին օժանդակողներին, ինչպես նաեւ իրենց` ահաբեկիչներին: Աշխարհի բոլոր ազգերը, այդ թվում Հնդկաստանը եւ Հայաստանը, եւ բոլոր նրանք, ովքեր գնահատում են խաղաղությունը, ազատությունը, զարգացումը եւ ժողովրդավարությունը պետք է միասին աշխատանքներ ծավալեն, որպեսզի արմատախիլ անեն ահաբեկչության չարիքը: Հարգելիներ, աշխարհի առաջնորդները վերջերս հավաքվել էին ՄԱԿ–ի շրջանակներում, որպեսզի վերստին հաստատեն իրենց հավատարմությունը խաղաղության, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության եւ հազարամյակի զարգացման նպատակներիիրականացմանը: Նրանց սպասումները եւ համաձայնությունները այժմ պետք է վերածվեն կոնկրետ գործողությունների: ՄԱԿ-ը նույնպես հրատապ բարեփոխումների կարիք ունի: Այս համակարգը ստեղծվել է այն ժամանակ, երբ աշխարհում կային ընդամենը 50 անկախ պետություններ, եւ այս համակարգը չի կարող արձագանքել այնիրողություններին, որ կան այսօր, երբՄԱԿ-ի անդամ են 191 պետություններ: Իսկապես այս համակարգը ժողովրդավարության պակաս է կրում: Անհրաժեշտ է արագորեն իրականացնել բարեփոխումներ, այդ թվում` անվտանգության խորհրդի ընդլայնում, որը արդարացիորեն կարտացոլի այսօրվա գլոբալ պատկերը: Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր օժանդակությունը Հնդկաստանին, որպեսզի Հնդկաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտական անդամի տեղ ունենա: Այսօր փոփոխությունների համար միջազգային մակարդակով լուրջ նախապայմաններ կանեւ մենք պետք է միասին աշխատենք` համախմբելով մեր հնարավորությունները եւ մեր եռանդը` հանուն ողջ մարդկության բարեկեցության: Մենք պետք է էլ ավելի սերտացնենք մեր համագործակցությունը տարբեր կազմակերպություններում` հաշվի առնելով միմյանց կարեւորագույն շահերը եւ հաշվի առնելով, որ դրանք մեր շահերն են, այնպես ինչպես կանենք մեր շահերի դեպքում: Արդի նոր աշխարհակարգի ձեւավորման համար կարեւորագույն գործոնը գլոբալացումն է: Այս գլոբալացումը ոչ միայն պետք է առեւտրի խոչընդոտները նվազեցնի, այլ պետք է ավելի լուրջ եւ բովանդակային գործընթաց լինի, որը կնպաստի բոլոր մարդկանց երջանկության ապահովմանը իսկական առումով, այսինքն, այն միլիոնավոր մարդկանց կնպաստի , ովքեր աշխարհի տարբեր մասերում շարունակում են իրենց վրա զգալաղքատության ծանր հետեւանքները: Նաեւ մեզ է բաժին ընկել նոր մարդկային հարաբերություններ կերտելու գործը: Այս համատեքստում ժամանակակից մակարդակով կարեւորություն է ձեռք բերվում հին հնդկական միսկզբունք, որն ասում է, որ ամբողջ աշխարհը մեկ ընտանիք է եւ ողջ մարդկությունը միավորված է բոլոր քաղաքակրթությունների միջեւ: Իմ կարծիքով մենք կարող ենք ունենալ գլոբալացում եւ խաղաղ աշխարհ, կարող ենք ունենալ միայն մարդկային եւ արժեքային համակարգի վրա կառուցված միջավայրի պայմաններում, որը թույլ կտա, որպեսզի տարբեր քաղաքակրթությունների միջեւ լինի հանադուրժողականություն, հարգանք, փոխըմբռնում եւ միմյանց արժեքավորության գնահատում:

Հնդկաստանը հավատարիմ է այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեն համագործակցության սերտացմանը: Մեր ազգերի միջեւ կառուցողական համագործակցությունը ոչ միայն մեզ այսօրը պետք է բերի, այլ նաեւ թույլ կտա ավելի լավ հասկանանք միմյանց արժեքները, ինչպես նաեւ որպես գործընկերներ, ավելի պայծառ ապագա կառուցենք եւ ժառանգենք այն մեր երեխաներին: Մեր անունից ես կցանկանայի երաշխավորել այս գործընթացին մեր լիարժեք օժանդակությունը եւ համագործակցությունը: Ազգայի Ժողովի հարգելի նախագահ, ես կրկիներախտիքս եմ ուղղում Ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք մտքերս կիսել Ձեզ հետ այս երեկո , իսկապես ինձ համար սա հազվագյուտ եւ մեծ պատիվ էր: Ես բոլորիդ մաղթում եմ ամենայն բարիք, Աստված օրհնի ձեր երկիրը եւ երկրի բոլոր բնակիչներին` պարգեւելով բարեկեցություն, հաջողություն եւ պայծառ ապագա:


06.10.2005
Սկսվեց «Ռոուզ-Ռոթ» 61-րդ սեմինարը
Հոկտեմբերի 6-ին սկսվեց   ՆԱՏՕ-ի ԽՎ-ի եւ ՀՀ ԱԺ-ի կազմակերպած «Ռոուզ-Ռոթ» 61-րդ եռօրյա սեմինարը «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով։ Սեմինարին մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Սայմոն Լանը, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը, պատվիրակո...

06.10.2005
Հնդկաստանի փոխնախագահը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Հնդկաստանի փոխնախագահ, Կոնգրեսի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատի հետ:Քննարկումների առանցքում  հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահությո...

06.10.2005
Ազգային ժողովի քառօրյա նիստերն ավարտվեցին
Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովը շարունակվեց քննարկել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:  Աժ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am