National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.04.2021
Գեւորգ Պապոյանն անդրադարձավ տնտեսական աճի տեմպերին, իրականացված ծրագրերին
1 / 1

Ապրիլի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հայտնեց նման տեսակետ.

« Նախ ուզում եմ նշել, որ ի հեճուկս այն գնահատականների, թե 2020-ը Հայաստանը փակելու է շատ բարձր երկնիշ տնտեսական անկումով` իրականությունն այլ է. կորոնավիրուսին եւ պատերազմին զուգընթաց տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում: Ընդ որում, առանձին ամիսներին, հատկապես դեկտեմբերին, մենք նկատում էինք դրական դինամիկա: Պետք է զուգահեռաբար նշել, որ կորոնավիրուսը ոչ միայն մարտահրավեր է եղել տնտեսությանը, այլ առանձին ճյուղերի համար եղել է հնարավորություն, եւ արձանագրվել են բավականին լավ ցուցանիշներ: Օրինակ` հագուստի արտադրությունն աճել է 4.3 տոկոսով, քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրությունը` 23.6 տոկոսով, պատրաստի մետաղական արտադրատեսակներինը` 20.6 տոկոսով, էլեկտրական սարքավորումներինը` 22 տոկոսից ավելի, կահույքի արտադրությունը` 13.7 տոկոսով: Սրան զուգահեռ մենք ունեցել ենք նաեւ մի շարք ոլորտներում արտահանման աճ, որը նույնպես կորոնավիրուսի ստեղծած հնարավորություններից օգտվելու արդյունք է: Մասնավորապես, կենդանական ծագման արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան 50 տոկոսով,  բուսական ծագման արտադրանքինը` 27 տոկոսից ավելի, հանքահումքային  արտադրատեսակների դեպքում` 11 տոկոսից ավելի, քիմիական որոշ իրերի դեպքում` 16.3 տոկոս, կոշիկի դեպքում` 15 տոկոսից ավելի»:

Պապոյանը նաեւ նշեց, որ 2020-ի ընթացքում Կառավարությունն իրականացրել է ավելի քան 200 մլրդ դրամի աջակցության ծրագրեր եւ՛ ֆիզիկական անձանց, եւ՛ կազմակերպությունների, բիզնեսի համար: «Այդ աջակցության ծրագրերի պատճառով ու հետեւանքով է նաեւ, որ Հայաստանում մենք գրեթե չենք ունեցել մակրոտնտեսական խնդիրներ եւ պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, որն արտահայտվել է պատերազմից հետո եվրոբոնդերի թողարկմամբ: Այն աննախադեպ ցածր է եղել Հայաստանի ողջ պատմության համար` 3.6 տոկոս»,-ասաց նա: Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում ունեցել ենք 5.7 տոկոսանոց թողարկումներ:

Գեւորգ Պապոյանի խոսքով` հունվար-փետրվար ամիսներին հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ ավելացել են եւ պլանավորածից 8 տոկոսով ավելի են:  «2019-ի համեմատ մենք ունենք բավականին լավ ցուցանիշ: Սա նույնպես ցույց է տալիս, որ տնտեսությությունն արագ տեմպերով վերականգնվում»,-ասաց պատգամավորը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am