National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.10.2005
Քննարկվեց պաշտպանության ոլորտի բարեփոխման հարցը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եւ Ազգային ժողովիկազմակերպած` «Անվտանգությունը Հարավային Կովկասում» խորագիրը կրող «Ռոուզ-Ռոթ» սեմինարը հոկտեմբերի 7-ին շարունակեց աշխատանքը:

Ներկայացվեցին Հայաստանի եւ Հարավային Կովկասի վերաբերյալ տեսակետներ: ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդս Ռաժուկսը նշեց, որ 2004 թ. հունիսի ստամբուլյան գագաթաժողովում Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիայի հետ մեկտեղ, համարվել է ՆԱՏՕ-ի համարառաջնահերթ եւ հետաքրքրություն ներկայացնողտարածաշրջան: Պրն. Ռաժուկսը խոսեց «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» շրջանակներում համագործակցության` Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի չափանիշները ներդաշնակեցնելու մասին: Հատկապես` պաշտպանության բնագավառի ֆինանսավորմանհարցում: Նախատեսվում է, որ 2006 թ.գործողություններիծրագրին տրվի միջանկյալ գնահատական:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը խոսեց երկու խնդրի` ներքաղաքական իրավիճակի եւ սահմանադրական բարեփոխումների, մասնավորապես նոյեմբերին կայանալիք հանրաքվեի մասին: Կովկասը ստիպված չէ ընտրել Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ էլ Եվրամիության միջեւ. սեմինարի առաջին օրն իր գործընկերների հնչեցրած այս կարծիքը կիսում է նաեւ դեսպանը: Հայաստանի պարագայում չկա ռուսական եւ ամերիկյան շահերի հակադրություն, նկատում է դեսպանը եւ որպես վկայություն ներկայացնում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները միասին շատ լավ են աշխատում: Ջոն Էվանսը խոսեց հակամարտությունների կարգավորման խնդրում խորհրդարանների դերակատարության ու հասարակության աջակցության անհրաժեշտության հարցերի մասին` կարեւոր ձեռքբերում եւ խելացի քայլհամարելով մայիսին Ազգային ժողովումկայացած խորհրդարանական հրապարակայինլսումները ղարաբաղյան խնդրի թեմայով: Դեսպանը չթաքցրեց իր գոհունակությունը լսումների ժամանակ հնչած`երկկողմ փոխզիջումների անհրաժեշտության մասին ելույթների վերաբերյալ: Դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց չկարգավորված հակամարտությանպայմաններում պետության կրած վնասների, առկա ռիսկերի, տնտեսական անբարենպաստ միջավայրի վրա:Դեսպանի գնահատմամբ, մարտունակ բանակ պահելը մեծ բեռ է պետության վրա: Դեսպանը նաեւիր պատկերացումները հայտնեցՀայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացի վերաբերյալ: Այդ համատեքստում նա անդրադարձավ Սահմանադրությունը փոփոխելու գործընթացին: Նրա կարծիքով` թե հայկական կողմը, թե ԵԽ Վենետիկի հանձնաժողովն այս ուղղությամբ լավ աշխատանք են կատարել: Այս գնահատմամբ դեսպանն ընդհանրացնում է եւ Միացյալ Նահանգների, եւ Եվրամիության ու ԵԱՀԿ-ի տեսակետները սահմանադրական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: «Փոփոխությունների բովանդակությունն արժանի է աջակցության»,-սահմանադրական բարեփոխումների թեման եզրափակեց դեսպանը` հավելելով, որ ԱՄՆ-ը, ստանալովԿոնգրեսի համաձայնությունը, նախատեսում է ֆինանսական միջոցներ տրամադրել Հայաստանին` ընտրական համակարգը բարելավելու նպատակով:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը ներկաներին մեկ անգամ եւս հավաստեցսահմանադրական բարեփոխումների միջոցով առավել ժողովրդավար, հզոր խորհրդարանով, անկախ դատական իշխանություններով պետություն ունենալու ցանկության մասին: Նա ողջունեց ընտրական համակարգը բարելավելու համար Հայաստանին աջակցելու մասինՋոն Էվանսի հայտարարությունը:

Հարավային Կովկասի երկրները Եվրամիության «Ընդալնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում ներառելու թեմայով ելույթ ունեցավՀայաստանում եւ Վրաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանղեկավար Թ որբեն Հոլցեն: Նա նշեց, որ, եթե նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի համար ԵՄ-ն հանդիսացել էդոնոր, այսօր դարձել է գործընկեր: ԵՄ-Հայաստան հարաբերություններն այսօր կարգավորվում են 1999 հուլիսին ուժի մեջ մտած` գործընկերության եւ համագործակցությանհամաձայնագրով: Դրանով Հայաստանը պարտավորվել է ստեղծել ազատ շուկայական տնտեսություն, հարգել մարդու իրավունքները,ավելի ամրապնդել ժողովրդավարությունը: ԵՄ-ն էլ իր հերթին պարտավորվել է Հայաստանին աջակցել նշված ուղղություններով: Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի հետնույնպես ունի համագործակցության ծրագիր: Մասնավորապես,համատեղ ծրագրեր կիրականացվեն էներգետիկ համակարգի բարեփոխումների` էներգետիկայի խնայողության եւատոմակայանի փակման ուղղությամբ, աջակցություն կցուցաբերվի տեղական ինքնակառավարման մարմինների, տեղեկատվական տեխնոլոգիաներիեւ գյուղատնտեսության զարգացման, կրթության համակարգը բարելավելու նպատակով: «Ընդայլնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում Հայաստանը նշված ուղղություններով աջակցության լայն հնարավորություններ կստանա, նախատեսվում է ֆինանսավորման նոր, ճկուն մոդելի կիառում եւ ֆինանսավորման ավելացում: Ծրագիրը նախապատրաստական աշխատանքներ էնախատեսում` երկրի իրավիճակի գնահատում-հաշվետվության, գործողությունների ծրագրի եւ 2007-2013 թթ. ռազմավարական ծրագրի պատրաստում, ասում է բանախոսը: Նա տեղեկացրեց, որ ծրագրի մեկնարկը արդեն իսկ ձգձգվել է. նախատեսվում է խորհրդակցությունները սկսել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Գործողությունների ծրագիրը լինելու է քաղաքական փաստաթուղթ, այն չի ստորագրվելու: Վերջնական նպատակը Հայաստանի տնտեսության ինտեգրումն է  ԵՄ ներքին շուկային եւ քաղաքական երկխոսության ու համագործակցության խորացումը` հիմնված արժեքների եւ փոխադարձ շահերի վրա, ասում է ԵՄ ներկայացուցիչը:

Սեմինարի հաջորդ մասը տրամադրվեց պաշտպանության ոլորտի բարեփոխումների թեմայով քննարկմանը: Հայաստանի պաշտպանության քաղաքականությունը ներկայացրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նախ, ներկայացնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, նախարարն ընդգծեց, որ ազգամիջյան հակամարտությունները վաղ խորհրդայնացման շրջանի ծնունդ են, երբ բաժանարար գծերը ձեւավորելիս հաշվի չեն առնվել ազգագրական ու ժողովրդագրական գործոնները: ԽՍՀՄ փլուզումից հետո, ազգամիջյան հակամարտություններին զուգահեռ, այս տարածաշրջանը դարձել է նաեւ տարբեր շահերի բախման կետ, նշում է Սերժ Սարգսյանը եւ այդ հանգամանքով պայմանավորումանվտանգության ապահովման առաջնահերթությունն ու քաղաքականացումը տարածաշրջանում: Հարավային Կովկասի երեք պետություններն էլ զինված հակամարտությունների ընթացքում են ձեւավորել անվտանգության համակարգերեւ ռազմական կառույցներ, ինչը եւ բնորոշիչ է եղել: Պաշտպանության ոլորտը բարեփոխելիս Հայաստանը պարտավոր է զգուշություն ցուցաբերել, քանի դեռ ադրբեջանական կողմում հնչում են ռազմատենչ հայտարարություններ, ասում է նախարարը: Նաեւ` Ադրբեջանը զինուժի բարեփոխում ասելով հասկանում է ռազմականացում եւ տարեցտարի կրկնապատկում ռազմական ծախսերը:Հայաստանը աստիճանաբար բարեփոխում է է պաշտպանության բնագավառը եւ ծրագրում մինչեւ2007 թ.մշակել ազգային անվտանգության ռազմավարություն եւպաշտպանական հայեցակարգ: Նշված փաստաթղթերը, ըստ նախարարի, խորհրդարանին կներկայացվեն հասարակական լայն շրջանակներում քննարկելուց հետո միայն:Բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաեւ վերանայել պաշտպանության համակարգի բյուջետավորման ընթացակարգը, բարելավել ռազմավարական պաշտպանությունը, կատարելագործել օրենսդրությունն ու վարչարարությունը,ներդնել զինուժի հասարակական վերահսկման համակարգ եւ,վերջապես, քաղաքացիական տարր ներմուծել զինուժ: Պաշտպանության գերատեսչության ղեկավարի համոզմամբ,այս միջոցառումների իրականացմամբ կընդլայնվեն Հայաստանի հարաբերությունները եվրոպական եւ հյուսիսատլանտյան կառույցների հետ: Բարեփոխումների հաջողիրականացման հարցում նախարարը կարեւոր է համարումտարածաշրջանային պետությունների ղեկավարների իրական ցանկությունը:

Իտալիայի պատվիրակության ներկայացուցչի խնդրանքով` պաշտպանության նախարարը ներկայացրեց Հայաստանի զինծառայության սկզբունքներն ու տեսակները, խոսեց այլընտրանքային զինծառայության առանձնահատկությունների մասին: Այն Հայաստանում զինված ուժերի համակարգից դուրս է եւ ենթակա է քաղաքացիական վերահսկողության: Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ խորհրդարանի, մասնավորապես պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերիհարցերի հանձնաժողովի հետ համագործակցությունը շատ սերտ է: Ռուսաստանի ներկայացուցչի հարցադրումը վերաբերվում էր ազգային անվտանգության ռազմավարությունը պատմական եւ աշխարհագրական գործոններով պայմանավորված` մի քանի ուղղություններով կառուցելու Հայաստանի մարտավարության հետ: Նա որպես ուղղություն նշեց, օրինակ, ՆԱՏՕ-ն եւ ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության խորհուրդը` հարցնելով. թե ինչպես են տեղավորվում դրանք մի «զամբյուղի» մեջ: «Հայաստանն իր անվտանգությունը չի դնում այս կամ այն զամբյուղի մեջ, Հայաստանն անվտանգության զամբյուղը համալրում է տարբեր բաղադրիչներով»,- պարզաբանեց Սերժ Սարգսյանը: Մեկ այլհարցի պատասխանելով` նախարարը նշեց, որ պաշտպանության համակարգում կտրուկ բարեփոխումներ հնարավոր է իրականացնել միայն երկու պարագայում. ե թե լուծվի ԼՂ հակամարտությունը եւ եթե Արդբեջանը պարտավորվի Հայաստանի հետ համընթաց համանման բարեփոխումներ իրականացնել:Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու առաջարկին իպատասխան պրն. Սարգսյանն ասաց, որ Հայաստանն այսօր չունի այդպիսի բանակ պահելու տնտեսական հնարավորություն:

ԱՊՀ երկրներում պաշտպանության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես անվտանգության հայեցակարգի արդիականացման անհրաժեշտության մասին ելույթ ունեցավ բրիտանացի գեներալ սըր Գարի Ջոնսոնը: Արձագանքելովռուս գործընկերոջ հարցին` նա ասաց, որ անվտանգության հարցերում համագործակցելու սահմանված չափ չկա, տարբեր երկրների համար այն տարբեր է:Հնարավոր ռիսկերը գնահատելով` յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի իր մարտավարությունը, եւ այս հարցում ճնշում գործադրելը չի բխում եւ ոչ մի կողմի շահերից, նշեց նա: Սըր Ջոնսոնի մեկնաբանությամբ` անվտանգության համակարգերի բարեփոխումը կնպաստի, որ Հարավային Կովկասը դառնակայուն տարածաշրջան, դա էլ իր հերթին կբերի տնտեսական առաջընթաց:Նրա գնահատմամբ, թեեւ դանդաղ, բայց ոլորտում առաջընթաց է նկատվում. եվրոպական կառույցներին ինտեգրվելու ցանկության մեջ հայկական կողմը հաստատակամ է:

Վերջին նիստում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը բնութագրեցհանրապետությունում հանցագործությունների ընդհանուր պատկերը` ներկայացնելով վիճակագրություն: Հանցավորության մակարդակով հանրապետությունը շահեկանորեն տարբերվել է անցյալում ԽՍՀՄ, իսկ այսօր` ԱՊՀ երկրներից: Նրա ներկայացրած համեմատության համաձայն, 10 հազար բնակչին բաժին ընկնող` 2004 թ. ընթացքում կատարվածհանցագործությունների թվով հանրապետությունը հինգ անգամ զիջում է ԱՊՀ երկրներին: Նա խոսեց անկախացմանը հաջորդած այս տարիների ընթացքում հանցագործության զարգացման միտումների մասին: Հանցագործությունների առավելագույն քանակը գրանցվել է 1992 թ. եւ կազմել16250 (հետագայում այդ թիվը տատանվել է 10-12 հազարի սահմաններում): Իսկ 2004 թ. գրանցվել է վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշը` 10803 դեպք: Բացահայտումների թիվը նույնպես ավելացել է` վերջին տարիներրին տատանվելով 83-89 տոկոսների միջակայքում, հավաստում է ոստիկանության ներկայացուցիչը: Ոստիկանության կատարած ուսումնասիրություններով, ընդհանուր կառուցվածքում համամասնորեն աճել են գույքային հանցագործությունները եւ նվազել` մարդկանց դեմ ուղղվածը:Ղարաբաղյան պատերազմով պայմանավորված` նկատվել է ապօրինի զենքի ու ռազմամթերքիշրջանառություն: Անկախության տարիներին առգրավվել եւ կամավոր հանձնվել է ավելի քանէ երեքուկես հազար միավոր հրազեն, հազար միավոր սառը զենք, մեկ միլիոնփամփուշտ եւ 12 հազար միավոր ռազմամթերք: Քրեածին իրավիճակը վերահսկվում է իրավապահների կողմից`հղում կատարելով վիճակագրությանը` ասում է զեկուցողը: Բանախոսը այդ հանգամանքը կապում է նաեւ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններրի ներդաշնակ համագործակցության հետ: Ինչպես նաեւ` օրենսդրության բարելավմամբ: Հանցագործությունների ցածր ցուցանիշը նա պայմանավորում է նաեւ հայկական մտածելակերպով ու հանցագործությունների համար բարենպաստ հանդիսացող` տարանցիկ ճանապարհների բացակայության հանգամանքով: Խոսելով հակակոռուպցիոն միջոցառումների մասին, պրն. Հունանյանը տեղեկացրեց, որ2005 թ. ինը ամիսների ընթացքում գրանցվել է կոռուպցիայի գծով հանցագործության 234դեպք:

Հանրապետության լրատվական դաշտի եւ քաղաքացիական հասարակության խնդիրների մասին ներկաներին տեղեկատվություն հաղորդեց «Հետաքննողլրագրողների ընկերակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանը: Պատմական էքսկուրս կատարելով` նա ներկայացրեց, թե նորանկախ ժողովրդավարականպետությունում եւ ազատ տնտեսական միջավայրում լրատվամիջոցների համար ինչպիսիդժվարություններ են եղել: Անկախության տարիներին որոշակի ձեռքբերումներ եղել են, ասում է լրագրողը` փաստելով, որչկա խոսքի ազատության սահմանափակում, փակ թեմա եւ տաբու: Սակայն դա չի նշանակում, որ ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա Հայաստանում չկան ճնշումներ` գրաքննություն կամ ֆիզիկական բռնություններ: Որպես լրատվական դաշտում առկա ամենամեծ ու վտանգավոր հիմնախնդիր, բանախոսը նշեց ԶԼՄ-ների` ազդեցության լծակների կորուստը: Այսինքն, երբ լրատվամիջոցի հրապարակած կամ հնչեցրած փաստը մնում է անարձագանք: Խոսքը հիմնականում կոռուպցիայի դեպքերի ու փաստերի մասին է: Տեսականորեն ԶԼՄ-ները կառավարության հսկողության տակ չեն, իսկ իրականում`պետության ազդեցությունն այս ոլորտում շատ մեծ է. «Որքան էլ հայտարարեն հայկական իշխանությունները,  թե «Ա1+»-ի փակումն օրինական է եղելեւ քաղաքականենթատեքստ չի ունեցել, միեւնույն է` դա ոտնձգություն էր խոսքի ազատության դեմ եւ վնասել է մեր պետության միջազգային հեղինակությանը», ներկայացնում է լրագրողը: Նրա գնահատմամբ, ի տարբերություն հեռուստաընկերությունների, խոսքի ազատությունը որոշ չափով պահպանվել է տպագիր մամուլում: Ըստ զեկուցողի, լրատվամիջոցներըկարող են դառնալ ժողովրդավարական գործիքներ, եթե ժողովրդավարական արժեքները դավանող պետական պաշտոնյաներ եւ ծառայողներ լինեն: Իսկքաղաքացիական հասարակությունը մեր հանրապետությունում, Էդիկ Բարսեղյանի բնորոշմամբ, շատ դանդաղ է զարգանում: Դրա պատճառ է նա համարում այն, որ թե հասարակությունը, թե պետական ծառայողը եւ թե գործարարը չեն ընկալում այս գաղափարը:

Նոյեմբերի 8-ին սեմինարըկշարունակի իր աշխատանքը: Նախատեսվում է քննարկել Հարավային Կովկասում Ռուսաստանի ունեցած դերը:

ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ զեկույցը

Հարգելի կազմակերպիչներ

Մասնակիցներ, հյուրեր

Նախ ցանկանում եմ ողջունել սեմինարի կազմակերպիչներին եւ մասնակիցներին եւ շնորհավորել այս հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառման կազմակերպման առթիվ:

Ընտրված թեմայի այժմեականությունը, տարածաշրջանային նշանակությունը եւ ընդհանրապես, գլոբալ բնույթը մեզ ստիպում է հնարավորինս մանրակրկիտ եւ բազմակողմանիորեն ուսումն ասիրել այն՝ լիովին հասկանալու համար Հարավային Կովկասում պաշտպանական բարեփոխումների իրականացման շատ ասպեկտներ:

Շ Ռազմաքաղաքական իրադրությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանային սպառնալիքներ

Հարավային Կովկասն ավանդաբար անվտանգության տարբեր ուժերի, ռազմաքաղաքական ուժային կենտրոնների, տարբեր գերտերությունների շահերի հանգուցակետ է հանդիսացել, որտեղ բեւեռվել են նրանց հետաքրքրություններն ու հակասությունները: Այս հանգամանքն, անշուշտ, իր դրոշմն է թողել տարածաշրջանային պետությունների պատմական զարգացման ընթացքի վրա: Այս առումով Հարավային Կովկասն իր աշխարհագրությամբ, պատմությամբ, մշակույթով, ժողովրդագրական կազմով եւ անվտանգության միջավայրը բնորոշող մյուս գործոններով առանձնահատուկ տարածաշրջան է: Այն իրենից ներկայացնում է տարբեր էթնիկական միավորների, կրոնների, մշակույթների, քաղաքակրթությունների, միջազգային նշանակության տրանսպորտային ուղիների մի խաչմերուկ: Ու թեեւ աշխարհագրական իմաստով Հարավային Կովկասը համեմատաբար փոքր տարածք է զբաղեցնում, այստեղ ապրող ժողովուրդներն առանձնանում են պատմամշակութային զարգացման իրենց ճանապարհներով, լեզվական, ազգային հոգեբանության հատկանիշներով, եւ որպես հետեւանք՝ իրենց աշխարհընկալմամբ:Այս ժողովուրդները դարեր շարունակ ներգրավվել են մեծ կայսրությունների պատերազմներում, եւ նրանց միջեւ ատելությ ան ու թշնամության սերմանումը կայսրությունների համար ծառայել է իրենց շահերի եւ նպատակների իրականացման արդյունավետ միջոցներից մեկը: Արդյունքում տարածաշրջանում ձեւավորվել է ազգամիջյան անվստահության, հաճախ՝ թշնամության մթնոլորտ:

Ներկայումս տարածաշրջանում առկա ազգամիջյան հակամարտությունների հիմնական մասը վաղ խորհրդայնացման շրջանի ծնունդ են, քանի որ Հարավային Կովկասում բաժանարար գծերի ձեւավորումը կատարվել է՝ առանց հաշվի առնելու ազգագրական եւ ժողովրդագրական գործոնները:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասը հայտնվեց անվտանգության ներտարածաշրջանային եւ արտատարածաշրջանային սպառնալիքների առջեւ: Ներտարածաշրջանային սպառնալիքներն առավելապես պայմանավորված են ազգամիջյան հակամարտությունների, զինված բախումների առկայությամբ: ՀանդիսանալովԱրեւելքի եւ Արեւմուտքի, Եվրոպայի եւ Ասիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերի հանգուցակետում, հարավկովկասյան տարածաշրջանն այսօր էլ կրում է այդ շահերի մրցակցության ազդեցությունը:Նշված գործոնները միջազգային տարբեր անվտանգության համակարգերի համար լրացուցիչ խթաններ են ստեղծում տարածաշրջանային պետությունների պաշտպանական եւ անվտանգության համակարգերի վրա ազդեցության լծակները մեծացնելու առումով: Այդ պատճառով անվտանգության ապահովման բնագավառը եւ այստեղ ընթացող զարգացումները մեր տարածաշրջանի երկրներում թերեւս առաջնահերթ նշանակություն ունեն եւ հնարավորինս քաղաքականացված են:

Ինչ վերաբերում է հարավկովկասյան պետությունների անվտանգության համակարգերին եւ ռազմական կառույցներին,ապա հարկ է նշել, որ երեք պետություններում էլ դրանք ստեղծվել են զինված հակամարտությունների ընթացքում: Նման պայմաններում կազմավորվող զինված ուժերն իրենց առջեւ նպատակ չէին դնում առաջնորդվել միջազգային ստանդարտներով, ինչը բավականին բարդ եւ ժամանակատար գործընթաց է: Նրանք փորձում էին կիրառել ավանդական եւ ոչ ավանդական մեթոդները միջէթնիկական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու համար: Հասկանալի է, որ այդ բոլոր ռեսուրսները՝ տնտեսական ներուժը, ավանդույթները, սպառազինությունը, մարտավարությունը եւ նպատակները Խորհրդային Միության դրոշմն էին կրում: Այնուամենայնիվ, նման պայմաններում Հայաստանի պաշտպանական համալիրը կարողացավ դիմակայել Ադրբեջանի թվով եւ սպառազինությամբ գերակայող ուժերին եւ ապահովել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգությունը:

Այսպիսով, նման ռազմաքաղաքական իրադրության պայմաններում ձեւավորվում են բազմաթիվ սպառնալիքներ, որոնք առնչվում են Հարավային Կովկասի պետություններից յուրաքանչյուրին եւ ունեն համաչափ (սիմետրիկ) եւ անհամաչափ (ասիմետրիկ) բնույթ:

Տարածաշրջանային անվտանգության համաչափ սպառնալիքներ կարելի է դիտել տարածաշրջանային չկարգավորված հակամարտությունները եւ դրանց ռազմական ճանապարհով լուծման հեռանկարը, տարածաշրջանային տնտեսա-տրանսպորտային ուղիների շրջափակումը, ժողովրդավարացման ոչ բավարար ընթացքը, տարածաշրջանային պետությունների ոչ համաչափ զարգացումը, միջազգային հանրության եւ արտատարածաշրջանային ուժերի կողմնապահ մոտեցումը տարածաշրջանային պետությունների հանդեպ:

Տարածաշրջանային անվտանգության անհամաչափ սպառնալիքներ կարելի է դիտել միջազգային ահաբեկչությունը եւ տարածաշրջանում միջազգային ահաբեկչական ցանցի գործունեության ծավալման փորձերը, տարածաշրջանային անհանդուրժողականության եւ անվստահության մթնոլորտը, ազգամիջյան թշնամանքի սերմանումը, ապատեղեկատվությունը:

Այստեղ հարկ է նշել մեկ կարեւոր հանգամանք եւս. սիմետրիկ եւ ասիմետրիկ սպառնալիքները փոխկապակցված են եւ նրանցից մեկի առկայությունը կարող է մյուսների ծագման պատճառ հանդիսանալ: Օրինակ, անհանդուրժողականության եւ անվստահության մթնոլորտը կարող է հեշտությամբ օգտագործվել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից հարավկովկասյանհակամարտությունների օջախներում ռազմական գործողությունները վերսկսելու համար պարարտ հող ստեղծելու նպատակով:

Այս բոլոր սպառնալիքները համընդհանուր բնույթ են կրում, որոնցից չի կարող զերծ մնալ տարածաշրջանի երեք երկրներից որեւէ մեկը: Դրանց լիակատար չեզոքացումը հնարավոր չէ սեփական ուժերով, առանց միջազգային հանրության օժանդակության, անվտանգության եւ ռազմական կառույցների բարեփոխումների: Հենց այս նպատակի իրականացմանն, ըստ իս, պետք է ուղղվեն պաշտպանական բարեփոխումները Հարավային Կովկասում:

Շ Հարավային Կովկասում պաշտպանական բարեփոխումների վրա ազդող գործոնները

Հարավային Կովկասում պաշտպանական բարեփոխումների մասին խոսելիս պետք է հաշվի առնել տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրությունից բխող այն հիմնական ազդակները, որոնք կանխորոշում են այստեղ պաշտպանական ոլորտի բարեփոխումների ուղղվածությունը:

Առաջին եւ հիմնական գործոնն առնչվում է առկա հակամարտություններին, որոնցում ներգրավված են Հարավային Կովկասի երեք պետությունները. Հայաստանը եւ Ադրբեջանը` Լեռնային Ղարաբաղի, Վրաստանը` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը մեծապես ազդեց ինչպես տարածաշրջանում ռազմական բաղադրյալի հետագա զարգացման ընթացքի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների արտաքին քաղաքականության եւ պետական զարգացման ուղղվածության վրա: Այս հակամարտությունների «չլուծված լինելու» արդյունքում է նաեւ, որ այսօր թե Վրաստանում, թե Ադրբեջանում, եւ թե Հայաստանում ռազմական գործոնը զգալի դերակատարություն ունի պետական շինարարության վրա: Դեռ ավելին, տարածաշրջանի երկրներում եւ հատկապես Ադրբեջանում կան շատ քաղաքական ուժեր, որոնք դեռեւս շարունակում են առաջնորդվել հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու կործանարար ցանկությամբ: Այդ ուժերն իրենց ռազմատենչ քաղաքականությամբ ձեւավորում են անհանդուրժողականության մթնոլորտ, ինչն ինքնաբերաբար ազդում է Հայաստանում հ ամապարփակ պաշտպանական բարեփոխումների իրականացման վրա եւ դրդում ՀՀ իշխանություններին հանդես բերել զգուշավորություն:

Այնուամենայնիվ հարկ է նշել, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հակամարտությունների եթե ոչ վերջնական կարգավորումը, ապա, եթե կարելի է այսպես ասել, գոնե «կայուն» եւ «երաշխավորված» սառեցումը հնարավորություններ է ստեղծում պաշտպանական ոլորտում աստիճանական բարեփոխումների իրականացման համար:

Հարավային Կովկասում պաշտպանական ոլորտի բարեփոխումների վրա ազդող մյուս կարեւոր գործոնը միջազգային նոր սպառնալիքների ի հայտ գալն է: Այդ սպառնալիքների եւ հատկապես միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի գիտակցումը էականորեն փոխում է անվտանգության վերաբերյալ ավանդական պատկերացումները: Եթե փորձենք դիտարկել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության եւ հակաահաբեկչական ռազմականացված գործողությունների շրջանակը, ապա կտեսնենք, որ հարավկովկասյան տարածաշրջանն այդ շրջանակում աշխարհագրորեն կենտրոնական դիրք է զբաղեցնում: Չեչենական, արաբա-իսրայելական, իրաքյան, աֆղանական ահաբեկչության օջախների համար Հարավային Կովկասը հանդիսանում է խաչմերուկ՝ տարանցիկ գոտի: Այստեղ պետական կառույցների թուլության, ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմների անկատարության, ազգամիջյան հակամարտությունների առկայության պայմաններում ստեղծվում են ահաբեկչական ցանցի հաստատման եւ գործունեության հնարավորություններ:

Հարավկովկասյան տարածաշրջանում պաշտպանական բարեփոխումների վրա ազդող հիմնական գործոններից է տարածաշրջանային պետությունների կողմից որդեգրած եվրոպական ինտեգրացման քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը լայն հնարավորություններ է ընձեռում բարեփոխումների գործընթացում եվրոպական անվտանգության կառույցներում ներգրավվելու եւ նրանց փորձն ու խորհրդատվությունն օգտագործելու համար: Ընդհանրապես, միջազգային պաշտպանական եւ անվտանգության կառույցներում, առանձին պետություններում ընթացող ինտենսիվ բարեփոխումները, նոր մոտեցումների որդեգրումը, նոր մեխանիզմների մշակումը վկայում են, որ ընդհանուր առմամբ, ավանդական պաշտպանական կառույցներին փոխարինելու են գալիս ընդհանուր ռազմավարության մշակումը, փոխգործունակության մեխանիզմների կատարելագործումը, արագ արձագանքման եւ խաղաղապահ ուժերը, մոբիլ խմբավորումները եւ այլն: Այս գործոնները արագացնում են միջազգային ինտեգրացիոն գործընթացները պաշտպանական ոլորտներում:

Այսօր Հարավային Կովկասի պետությունները նույնպես մտել են եվրոպական ինտեգրացման վճռական փուլ: Դա իր դրական ազդեցությունն է թողնում այս տարածաշրջանի երկրների պաշտպանական բարեփոխումներն համաեվրոպական անվտանգության համակարգի վերակառուցման սկզբունքներին համահունչ ուղղորդելու համար: Մասնավորապես, թե Հայաստանը, թե Վրաստանը, եւ թե Ադրբեջանը ներգրավված են միջազգային կայունացման գործընթացներում: Դա նպաստում է այս պետություններում միջազգային նորմերի համապատասխան եւ միջազգային ուժերի հետ լիովին փոխգործունակ արագ արձագանքման եւ խաղաղապահ ուժերի ստեղծմանը: Սակայն այստեղ մեկ առանձնահատկություն կա. հարավկովկասյան երեք երկրներն էլ համաեվրոպական ինտեգրացիայի են գնում առանձին-առանձին՝ մերժելով ներտարածաշրջանային ինտեգրացիան:Չնայած դրան, Հայաստանը միշտ հանդես է գալիս տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման առաջարկներով՝ համագործակցության եւ ինտեգրացման միջոցով: Պարզ է, որ ներտարածաշրջանային ինտեգրացման եւ համագործակցության բացակայության պայմաններում, որքան էլ զարգանան եւ բարեփոխվեն հարավկովկասյան երկրների անվտանգության կառույցները, տարածաշրջանային անվտանգության լիարժեք ապահովումն անհնար կլինի: Այսպիսով փաստենք, որ ներտարածաշրջանային ինտեգրացման բացակայությունը նույնպես էականորեն ազդում է պաշտպանական բարեփոխումներ բնույթի եւ ուղղվածության վրա:

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում պաշտպանական ոլորտի բարեփոխումների վրա ազդող դրական եւ բացասական գործոնները շատ են եւ բազմատարր, որով էլ պայմանավորված է տարածաշրջանային երեք պետությունների զգուշավորությունը պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում:

Շ Պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում տարածաշրջանային պետությունների դիրքորոշումները, դրանց տարբերություններն ու ընդհանրությունները

Տարածաշրջանային եւ միջազգային սպառնալիքները, Հարավային Կովկասի եվրոպական ինտեգրացիոն ուղղվածությունն այս տարածաշրջանի պետություններից պահանջում են համարժեք բարեփոխումների իրականացում: Սակայն Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում այդ բարեփոխումների բնույթը, նպատակը, ինտենսիվությունը եւ ուղղվածությունը տարբերվում են:

Պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում հարավկովկասյան երեք երկրների տեսակետների տարբերությունները պայմանավորված են անվտանգության ապահովման, սպառնալիքների չեզոքացման տարբեր պատկերացումներով: Այդ տարբերություններն առավելապես դրսեւորվում են Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումներում:

Օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մենք առաջնորդվում ենք «համագործակցություն հանուն խաղաղության» սկզբունքով՝ առաջարկելով համագործակցությամբ հասնել փոխվստահության մթնոլորտի եւ կայունության հաստատմանը, ինչը հակամարտության կարգավորման առաջնային նախապայմանն է: Ադրբեջանն, ընդհակառակը, համագործակցության սկզբնավորումը պայմանավորում է հակամարտության կարգավորմամբ եւ մերժում համագործակցության ցանկացած առաջարկ՝ մինչեւ հակամարտության կարգավորումը:

Շրջանառության մեջ ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը՝ Ադրբեջանի ղեկավար օղակները զինված ուժերի բարեփոխումներն ու մարտունակության բարձրացումը պատկերացնում են զուտ ռազմականացման միջոցով: Այդ նպատակով Ադրբեջանում տարեցտարի բազմապատկվում են ռազմական ծախսերը: Դեռ ավելին, վերջերս նախագահ Ալիեւի կողմից արված հայտարարությունը՝ 2006թ. ռազմական բյուջեի կրկնապատկման վերաբերյալ, սպառազինության մրցավազքի մարտահրավեր է հանդիսանում: Հայաստանն, ընդհակառակը, պաշտպանական բարեփոխումներում հաջողությունների հասնելու համար առաջարկում է հակամարտության ռազմական կարգավորման լիակատար բացառում: Դա հնարավորություն կընձեռի պաշտպանական բարեփոխումները չկապել հակամարտության կարգավորման հետ եւ ձեռնամուխ լինել առավել գործնական քայլերի: Բայց չստանալով ցանկալի արձագանք՝ Հայաստանը պարտավոր է եւ պատրաստ է կոշտ ուժին ուժով դիմակայելու համար:

Հայաստանի եւ Ադրբեջանի կարծիքները հակասում են միմյանց նաեւ տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման, տարածաշրջանային ինտեգրացիայի հարցերում: Եվ Հայաստանի պաշտոնական օղակները, եւ միջազգային հանրության ներկայացուցիչները բազմաթիվ ամբիոններից ներկայացրել են առաջարկներ այս ուղղությամբ, սակայն յուրաքանչյուր դեպքում ստացել որեւէ համագործակցություն սկսելու Ադրբեջանի մերժումը: Դեռ ավելին, Ադրբեջանի իշխանություններն այդ դիրքորոշմամբ մերժողական քաղաքականության են դրդում նաեւ այլ երկրների: Անկեղծորեն ասած, նման դիրքորոշումը կասկածի տակ է դնում եվրոպական չափանիշներին հարիր պաշտպանական բարեփոխումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների ցանկությունը:

Այս թշնամական մթնոլորտում Հայաստանի համար մեծաթիվ զինված ուժեր ունենալը դառնում է ա ռաջնահերթություն: Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ մեծաթիվ զինված ուժեր պահելը այնքան էլ համահունչ չէ եվրոպական ինտեգրացման, ժողովրդավարացման եւ բարեփոխումների իրականացման մեր ձգտումներին եւ առաջնահերթություններին: Սակայն ի տարբերություն մյուս առաջնահերթությունների, որոնք առավելապես բխում են մեր ազգային բնական շահերից, մեծաթիվ զինված ուժեր ունենալն այսօր պարտադրված առաջնահերթություն է, անվտանգության ապահովման հուսալի եր աշխիք:

Ես տարբեր առիթներով նշել եմ, որ ռազմական անվտանգության ապահովման, զինված ուժերի մարտունակության ամրապնդման ամենաարդյունավետ ուղին ռազմական ինտեգրացումն ու բարեփոխումներն են: Այդ ռազմավարությունը կարեւոր է զինված ուժերի ռազմական կարիքները հոգալու, նրանց կայուն զարգացումն ապահովելու համար:

Կայուն անվտանգության համակարգ ունենալու համար Հայաստանը ակտիվորեն ներգրավվում է անվտանգության տարբեր համակարգերում: Հայաստանն այսօր համագործակցություն է ծավալում ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչը նպաստում է միջազգային ռազմական տարբեր ստանդարտներով ՀՀ զինված ուժերի փոխգործակցելիության հնարավորությունների ստեղծմանը: Ուստի Հայաստանի անվտանգության ապահովման երաշխիք են հանդիսանում եւ հայ-ռուսական ռազմական դաշինքը երկկողմ ու ՀԱՊԿ շրջանակներում, եւ համագործակցության զարգացումը ՆԱՏՕ-ի կառույցների ու ԱՄՆ-ի հետ: ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությամբ Հայաստանը պաշտպանական բարեփոխումներ է իրականացնում Պլանավորման եւ վերանայման գործընթացի եւ Անհատական գործընկերության գործողությունների պլանի շրջանակներում: ՀԱՊԿ շրջանակներում բարեփոխումների ռազմավարությունը ուղղված է անվտանգության սպառնալիքների չեզոքացման միասնական եւ արդյունավետ համակարգերի ստեղծմանը:

Չնայած պաշտպանական բարեփոխումների հարցում հարավկովկասյան երկրների տեսակետների տարբերությանը, կա մեկ հանգամանք, որը հույս է ներշնչում դրանց հաջող իրականացման համար. տարածաշրջանի երեք պետություններում էլ պաշտպանական բարեփոխումներն ընթանում են միջազգային ինտեգրացման հունով:

Մենք գիտակցում ենք նաեւ, որ պաշտպ անական բարեփոխումները պետականության առաջադեմ զարգացման՝ իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության կայացման ընդհանուր գործընթացի մի մասն են միայն: Իսկ այդ գործընթացում բոլոր՝ օրենսդրական, պաշտպանական, սոցիալական, տնտեսական, ժողովրդավարական ինստիտուտների հաստատման, ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտները փոխշաղկապված են, բխում են միմյանցից եւ չեն կարող զարգանալ առանձին-առանձին: Տարածաշրջանային պետություններում ընթացող պաշտպանական բարեփոխումները պետք է դիտարկել հենց այդ՝ բարեփոխումների եւ ժողովրդավարացման միջոցով պետությունների զարգացման համատեքստում` որպես մեկ միասնական գործընթաց, մեկ համակարգ: Տնտեսապես եւ սոցիալապես թույլ, ժողովրդավարական ավանդույթներ եւ սկզբունքներ չունեցող պետությունում հնարավոր չէ բարեփոխված, թափանցիկ եւ ժամանակակից զինված ուժերի կառուցումը: Ուստի այդ նպատակին պետք է ծառայեցվեն ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, այլեւ համաեվրոպական այլ կառույցների՝ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, Եվրամիության, այս բնագավառում եվրոպական առաջատար ինստիտուտների օժանդակությունը, «Եվրոպական հարեւանության» ծրագիրը, «Իրավունքի միջոցով դեպի ժողովրդավարություն» Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը եւ այլն:

Հայաստանը հաստատակամ է այս սկզբունքով առաջնորդվելու իր որոշման մեջ:

Շ Հարավկովկասյան տարածաշրջանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների բնույթը

Ես արդեն նշեցի, որ Հարավկովկասյան տարածաշրջանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները, իրենց դրական եւ բացասական ասպեկտներով հանդերձ, ընթանում են եվրոպական ինտեգրացման ոգով: Այդ բարեփոխումների իրականացման գործում զգալի դերակատարություն ունի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, քանի որ հենց ՆԱՏՕ-ն է հորդորում, սատարում եւ օգնում բարեփոխումների իրականացման գործում:

Ինչ վերաբերում է պաշտպանական բարեփոխումների բնույթին, ապա վերջին երկու տարիներին իրականացված հետեւողական քաղաքականության արդյունքում դրանք առավել համակարգված տեսք են ստացել` ներառելով իրական եւ կոնկրետ նպատակներ: Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը միացել են ՆԱՏՕ-ի Պլանավորման եւ վերանայման գործընթացին (PARP) եւ Անհատական գործընկերության գործողության ծրագրին (IPAP)` ներկայացնելով այն բոլոր նպատակները, որոնց իրականացմանը պետք է ուղղվի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

Հայաստանը, միանալով Անհատական գործընկերության գործողության ծրագրին, ընդհանուր առմամբ ենթադրում է պաշտպանական ոլորտի հետեւյալ հիմնական բարեփ ոխումները.

« Ազգային անվտանգության ռազմավարության մշակում

Թեեւ Ազգային անվտանգության ռազմավարությունը կմշակվի անցումնային շրջանի համար, սակայն այն թույլ կտա վերահաստատել ազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների պաշտպանողական բնույթը` այդպիսով նպաստելով տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը: Մասնավորապես, եւս մեկ անգամ կհայտարարվի, որ մեր երկիրը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ հաստատակամ է իրականացնել եվրոպական կառույցներին ինտեգրվելու քաղաքականություն: Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է Ազգային անվտանգության ռազմավարությունը մշակել եւ լայն հասարակական քննարկման ներկայացնել մինչեւ 2007թ.:

« Պաշտպանական հայեցակարգի մշակում

Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի երկրներում ռազմավարական փաստաթղթերի մշակմանն աջակցելու ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը: ՀՀ պաշտպանական հայեցակարգը, որը համահունչ կլինի Ազգային անվտանգության ռազմավարությունով սահմանված պաշտպանական դրույթներին, լայնորեն կտարածվի բնակչության շրջանում եւ կհաստատվի 2007թ.-ին: Այն եւս կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը, ինչը հիմք կապահովի կարճաժամկետ եւ երկարաժամկետ պաշտպանական-ռազմական պլանավորման համար: ՀՀ պաշտպանական հայեցակարգը կնկարագրի ՀՀ ԶՈՒ դերն ու առաքելությունը եւ կծառայի որպես սկզբունքային փաստաթուղթ բարեփոխումային ջանքների ուղղորդման համար: Այն Զինված ուժերի եւ ազգային պաշտպանության համար պատասխանատու այլ կառավարական պաշտոնյաների համար կապահովի մեկ միասնական ռազմավարական ուղղություն: Երկրում Պաշտպանական դոկտրինի լայն տարածումը կխթանի պաշտպանական խնդիրների վերաբերյալ հասարակական քննարկումները եւ աջակցություն կապահովի փաստաթղթում մատնանշված ռազմական կարիքների բավարարման համար: Պաշտպանական ռազմավարությունը կարեւոր դեր կունենա նաեւ ՀՀ ԶՈՒ բարեփոխումների եւ արդիականացման ջանքերն առաջնորդելու համար:

« Պաշտպանական համակարգի եւ մասնավորապես պաշտպանության պլանավորման եւ բյուջետավորման ընթացակարգերի բարեփոխում

Այս ոլորտի բարեփոխումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել պաշտպանական ռեսուրսները` նպաստելով տնտեսության զարգացման եւ պաշտպանական ծախսերի միջեւ հավասարակշռության հաստատմանը: Այն մեծապես կավելացնի նաեւ պաշտպանական բյուջեի թափանցիկությունը, ինչը կայուն անվտանգության միջավայրում նույնպես կնպաստի փոխվստահության ամրապնդմանը:

« Ռազմավարական պաշտպանական վերանայում

Այս գործընթացը հնարավորություն կտա ռազմավարական փաստաթղթերով սահմանված խնդիրների համաձայն նախաձեռնել սեփական զինված ուժերի զարգացման եւ վերափոխման ծրագրերի մշակում եւ իրականացում: Գործընթացը, որը նախատեսվում է իրականացնել պաշտպանական բարեփոխումների ամբողջ ընթացքում, կշարունակվի նաեւ բարեփոխումների ավարտից հետո` դառնալով Զինված ուժերի գնահատման եւ շարունակական արդիականացման միջոց:

« Պաշտպանական օրենսդրության եւ վարչարարության վերանայում

Այդ վերանայման միջոցով հնարավոր կլինի պարզել պաշտպանական օրենսդրությունում առկա բացերը եւ պաշտպանության ոլորտի բարեփոխմանը զուգընթաց օրենսդրությունում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել: Սահմանադրական բարեփոխումներից եւ Ազգային անվտանգության ռազմավարության հաստատումից հետո առկա օրենսդրությ


07.10.2005
Լատվիայի նախագահը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովում հյուրընկալվեց Լատվիայի Հանրապետության նախագահ Վայրա Վիկե Ֆրեյբերգան: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ու խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման առանցքում հայ-լատվիական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am