National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.04.2021
Պատգամավորների հանդիպումները Գյումրիում եւ Վանաձորում
1 / 75

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Սերգեյ Մովսիսյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հայկ Ցիրունյանը, Հովիկ Աղազարյանը, Գեւորգ Պապոյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանը, Հայկ Սարգսյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սերգեյ Ատոմյանը, Լիլիթ Ստեփանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը հեղինակել են օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված համայնքների զարգացմանը, ղեկավարների պատասխանատվության բարձրացմանը, համայնքների ու մարզպետարանների լիազորությունների փոփոխմանը: Այս բարեփոխումները պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրին ապրիլի 21-22-ին Գյումրի եւ Վանաձոր կատարած այցերի ընթացքում:  Նրանք հանդիպեցին Շիրակի եւ Լոռու մարզերի համայնքների ներկայացուցիչների հետ:

Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ օրենքների նախագծերը համայնքների ղեկավարների հետ քննարկելու նպատակն է լսել վերջիններիս տեսակետներն ու առաջարկները, որոնց հիման վրա էլ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կբարեփոխվեն նախաձեռնությունները: «Վերջին տարիների ընթացքում մենք եկել ենք այն համոզման, որ համայնքների զարգացումից պետք է բխի պետության զարգացումը, ինչի վառ ապացույցն է սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը»,-ասաց պատգամավորը:

«Նախաձեռնությունները միտված են թեթեւացնելու համայնքների հոգսերը: Սակայն, միգուցե, նախագծերում համայնքների մասով կան խնդիրներ, որոնք մենք՝ պատգամավորներս, չենք տեսնում»,- դիմելով համայնքների ղեկավարներին՝ ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ Հայաստանում չպետք է լինեն արտոնյալ անձինք, ինչին էլ միտված են նախաձեռնությունները:

Կարեւորելով նմանատիպ քննարկումները՝ Սերգեյ Մովսիսյանն էլ նշեց, որ որպես ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավաման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ կարեւորում է համայնքների, դրա ղեկավարների դերակատարումը պետականության զարգացման գործում: «Չնայած մենք ենք գրում օրենքները, սակայն դրանք կյանքի կոչելու հարցում մեծ է հենց ձեր դերակատարությունը»,- ընդգծեց պատգամավորը:

Պատգամավորները ներկաներին մանրամասն տեղեկացրին օրենքներում իրականացվող փոփոխությունների մասին, ծանոթացան համայնքներում տիրող իրավիճակին, պատասխանեցին նրանց բազմաթիվ հարցերին:

Համայնքների ղեկավարները ողջունեցին փոփոխությունները, խոսեցին թե՛ նախագծերի վերաբերյալ, թե՛ առհասարակ իրենց համայնքներում առկա խնդիրների մասին: Նրանք մասնավորապես հետաքրքրվեցին իրենց լիազորությունների փոփոխմամբ: Նշվեց, որ որոշ համայնքներ չունեն գլխավոր հատակագծեր, որի հետեւանքով նվազել են համայնքին տրվող սուբվենցիաները: Առաջարկ եղավ գույքի եւ հողի նպատակային նշանակությունները փոփոխելու հետ կապված: Նշվեց, որ կան հողերի փոքր հատվածներ ունեցող համայնքներ, որոնց նպատակային նշանակությունը փոխելու համար ստիպված են դիմելու Կառավարությանը:

Հանդիպումների ընթացքում կարեւորվեց համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի համայնքների զարգացմանը:

Պատգամավորները վստահեցրին, որ նմանատիպ քննարկումների արդյունքում կունենանք այնպիսի օրենքներ, որոնք ձեռնտու կլինեն եւ՛ համայնքին, եւ՛ բնակչին, եւ՛ պետությանը:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am