Երեւանի քաղաքապետարանում ցուցադրվեց Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկար, ինչպես նաեւ Շուշիում տպագրված գրքեր, բացառիկ ձեռագրեր ու գորգեր:
Արխիվ
|
24.04.2021
Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը
Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
Երեւանի քաղաքապետարանում ցուցադրվեց Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկար, ինչպես նաեւ Շուշիում տպագրված գրքեր, բացառիկ ձեռագրեր ու գորգեր: |