National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.04.2021
Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակությունը հյուրընկալվեց Ազգային ժողովում
1 / 9

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Կարեն Սիմոնյանը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: «Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ պետությունների կողմից: Բազմաթիվ են միջազգային կառույցները, քաղաքական առաջնորդները, մշակութային, ակադեմիական, գիտական հանրույթների ներկայացուցիչները, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ ճանաչելով եւ դատապարտելով 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը»:

ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն հայտնեց պատվիրակության կազմում ընդգրկված Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դանիել Օրտեգային՝ անցած տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության կապակցությամբ, որով դատապարտվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին երկու խորհրդարանների միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագիրը, որը կնպաստի Հայաստանի եւ Կենտրոնամերիկայի միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: «Մոտ ապագայում Կենտրոնամերիկյան խորհրդարանում Հայաստանի Հանրապետությունը կդառնա դիտորդ երկիր»,- հայտարարեց Կարոլինա Ֆերնանդեսը:

Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանի երկրներից ՀՀ Ազգային ժողովում բարեկամական խմբեր գործում են Գվատեմալայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի եւ Կուբայի հետ. «Կարծում եմ՝  ժամանակն է Նիկարագուայի եւ Հոնդուրասի երկրների հետ եւս ունենալու բարեկամական խմբեր»:

 Հանդիպմանն անդրադարձ եղավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին. կողմերը կարեւորեցին հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am