National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
10.10.2005
Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում. Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությունը

Ստրասբուրգ, 10.10.2005թ.

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Դիոգո Ֆրեիտաս դո Ամարալը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«Մի քանի ամսվա թեժ քննարկումներից հետո ՀՀ Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը` առաջնորդվելով Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններով: Նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կենսական նշանակություն կունենա Հայաստանի համար: Հանրաքվեին իր մասնակցությամբ Հայաստանի ժողովուրդն իրապես որոշում կկայացնի իր ապագայի համար հիմնարար նշանակություն ունեցող փոփոխությունների վերաբերյալ: Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը ցույց է տվել, որ բարեփոխումները թույլ կտան համապատասխանեցնել Սահմանադրությունը եվրոպական չափանիշներին` ամրապնդելով  դատական իշխանության անկախությունը, կարգավորելով հավասարակշռությունը իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերի միջեւ, ինչպես նաեւ խթանելով ժողովրդավարությունը եւ մամուլի ազատությունը:

Ես ապավինում եմ Հայաստանի քաղաքական կուսակցությունների պատասխանատվության զգացմանը եւ ընդհանուրի բարօրությամբ նրանց հոգածությանը եւ կոչ եմ անում, անկախ իրենց միջեւ առկա տարաձայնությունների, աջակցել այս բարեփոխումներին, որոնք կարեւոր են երկրի ժողովրդավարական ապագայի համար: Մասնակցելով հանրաքվեին եւ ի ցույց դնելով իր նվիրվածությունը ազատության եւ ժողովրդավարության արժեքներին` Հայաստանի ժողովուրդը կապացուցի Հայաստանը Եվրոպայի կառուցման գործընթացի լիիրավ մասնակից տեսնելու իր ցանկությունը»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am