National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.04.2021
Փոփոխություններ Հողային օրենսգրքում
1 / 3

Ապրիլի 28-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանի ներկայացմամբ քննարկվեց «ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կադաստրային արժեքի տարբերության վճարման պայման սահմանել այն դեպքերի համար, երբ, առանց հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման դրա նպատակային նշանակությունը փոխելուց հետո, հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ նախատեսվում է կրկին փոխել հողամասի նպատակային նշանակությունը կամ շինությունները:

Նախատեսվում է սահմանել իրավունքի պետական գրանցման մերժման հիմք հողամասի կադաստրային արժեքների վճարի տարբերության վճարված չլինելու դեպքերի համար: Հստակեցվում եւ սահմանվում են նաեւ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կադաստրային արժեքների տարբերության վճարման հետ կապված հարաբերությունները այն դեպքերում, երբ ինքնակամ կառույցներն օրինականացնելիս հողամասերի նպատակային նշանակությունը փոխվում է:

Օրենքի նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am