National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
28.04.2021
Քննարկվեցին «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները
1 / 2

Գործադիրն առաջարկում է հիմնովին հստակեցնել բաժնետիրական ընկերությունների գործունեության ոլորտի օրենսդրական դաշտը, կարգավորել բաժնետիրական ընկերությունների միջեւ հարաբերությունները: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ընկերությունը կարող է կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կարգով իր աշխատակիցների միջեւ տեղաբաշխել (տրամադրել) ընկերության բաժնետոմսեր եւ այնպիսի ածանցյալ ֆինանսական գործիքներ,  որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել ընկերության բաժնետոմսերով: Աշխատակից է համարվում նաեւ ընկերության ղեկավար պաշտոնատար անձը:

Նշվեց, որ աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրն ընկերության ներքին իրավական ակտ է, որով նախատեսվում են ընկերության աշխատակցի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, օգտագործման, օտարման եւ հետգնման դեպքերը, պայմաններն ու կարգը: Բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները կարող են տրամադրվել առանց վճարի, իսկ բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից ցածր լինել: Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից:

Քննարկված փաթեթներն ու նախագծերը ստացան դրական եզրակացություն նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am