National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.10.2005
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկեց մշակութային խնդիրներ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 12-ի նիստում քննարկվեց 2003 թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիան: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը տեղեկացրեց, որ կոնվենցիան նախատեսում է ոչ նյութական մշակութային ժառանգության,դրանց պահպանման ցուցակների հաստատում, որտեղ ներառված են լեզուն, բարբառները, երաժշտությունը, բարքերը, արհեստագործական հմտությունները եւ ոչ նյութական մշակութային այլ արժեքներ, ինչպես նաեւ այն վայրերը, որտեղ ստեղծվել են մշակութային արժեքները:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ մինչեւ առաջիկա քառօրյա նիստը հանձնաժողովը պետք է տեղեկացված լինի կոնվենցիային միանալու հետ կապված ֆինանսական պարտավորությունների չափի մասին, ունենա ոչ նյութական մշակութային արժեքների ողջ ցանկը, ինչով էլ պայմանավորված կլինի հանձնաժողովի դիրքորոշումը, իսկ կոնվենցիան Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում պետք է փորձել ներառել նաեւ պետական բյուջեում, քանի որ այն ֆինանսական պարտավորություններ է նախատեսում:

«Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թթ. ծրագրի մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը: Նա տեղեկացրեց, որ օրինագծով նախատեսված` մասնավորեցման ենթակա չեն ուսումնական հաստատություններն ու մշակութային օբյեկտները: Օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս նաեւ ամրագրելու սեփականաշնորհվող օբյեկտի գործունեության բնույթի պահպանման որոշակիժամկետներ:

Հանձնաժողովը հետաձգեց1999 թ. Հաագայում ստորագրված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պահպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդեւ 2002 թ. Վարշավայում ստորագրված «Դոպինգի դեմ» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունների քննարկումները:


12.10.2005
Ավանդների փոխհատուցման կատեգորիաները եւ չափերը ԱՊՀ երկրներում
Հաշվի առնելով ավանդների փոխհատուցման չափերի եւ կատեգորիաների շուրջ հարցադրումները, ԱԺ օրենսդրության վերլուծության ու զարգացման վարչությունը ներկայացնում է ավանդների փոխհատուցման չափերը եւ կատեգորիաները ԱՊՀերկրներում.Ռուսաստանի ԴաշնությունՓոխհատուցումը կատարվում է ՌԴ բյուջեի մասին օրենքով, որի բաղկաց...

12.10.2005
Ավանդների փոխհատուցման համար բյուջեի նախագծով նախատեսվում է 1մլրդ դրամ
«ՀՀ 2006 թ. պետական բյուջեի» մասին օրենքի նախագիծըհոկտեմբերի 12-ին քննության առնվեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Այս տարի բյուջետային քննարկումները խորհրդարանում սկսվել են շուտ` նախորդ տարիների համեմատությամբ: Ժամանակացույցի համաձայն, հանձնաժողովներում քննարկումներից հետո ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am