National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.04.2021
Փոփոխություններ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում
1 / 1

ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հեղինակել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում:

Հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունը քննարկվել է Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչների հետ, ներկայացվել են առաջարկներ ընթացակարգերում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:

Փոփոխությունների արդյունքում պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել այդ իրավունքների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

Հարակից զեկուցող պատգամավոր Արթուր Դավթյանը, անհրաժեշտ համարելով նախաձեռնությունը, ներկայացրեց իր վերապահումները՝  ծանուցումն առձեռն հանձնելու հետ կապված:

Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը, դրական գնահատելով նախաձեռնությունը, նշեց, որ այն օգտակար կլինի ոլորտում վարաչարարությունն ավելի հստակեցնելու եւ ծագած խնդիրները արագ եւ արդյունավետ լուծելու համար:

Նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am