National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.04.2021
Առաջարկվում է նպաստ վճարել նաեւ ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար
1 / 7

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է բարելավել ժամանակավոր անաշխատունակության նպաստ  հաշվարկելու պայմանները:

Հեղինակները մասնավորապես առաջարկում են վարձու աշխատողին նպաստ վճարել նաեւ ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար. գործող կարգավորումների համաձայն՝ նպաստը վճարվում է` սկսած ժամանակավոր անաշխատունակության 2-րդ օրվանից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ առաջիկայում Կառավարությունը եւս ներկայացնելու էր նման նախաձեռնություն: Խաչատրյանը նշեց, որ ժամանակին եղել են չարաշահումներ. անձն ավետչեքի դիմաց տեղամասային բժշկից ստացել է անաշխատունակության թերթիկ եւ չի ներկայացել աշխատանքի. <<Այսօր մեղմվել են այդ ռիսկերը>>: Նշվեց, որ Կառավարության ներկայացրած առաջարկներն ընդունվել են հեղինակների կողմից:

Նախագծի համահեղինակ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ Կառավարության առաջարկներն ավելի պարզեցրել են նպաստի հաշվարկման բանաձեւը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ դրական գնահատեց վարձու աշխատողի համար կատարվող փոփոխությունը: Նա տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է նաեւ աշխատանքային կարգով:

Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ կառավարության եւ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Լուսինե Բադալյանի, Արփինե Դավոյանի, Հրաչյա Հակոբյանի, Արսեն Միխայլովի, Կորյուն Մկրտչյանի եւ Վանիկ Օհանյանի համահեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ եւ ստացավ դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ստացավ բացասական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am